(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-227-Ն հրամանագիր)
i
030.0219.241204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստանի» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.
i
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ համամասնությամբ`
ա) արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)` երեք մրցանակ.
բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.11.05 ՆՀ-219-Ն հրամանագիր)
i
գ) գրականության բնագավառում` մեկ մրցանակ:
(1-ին կետը փոփ. 30.11.05 ՆՀ-219-Ն, 03.11.11 ՆՀ-296-Ն հրամանագրեր)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
(2-րդ կետը փոփ. 03.11.11 ՆՀ-296-Ն հրամանագիր)
3. Ի գիտություն ընդունել, որ`
ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 03.11.11 ՆՀ-296-Ն հրամանագիր)
2004թ. դեկտեմբերի 24
ՆՀ-219-Ն