(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )
010.0054.180105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը «, մասնագիտացված մասնակիցները» բառերից հետո լրացնել «, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
18 հունվարի 2005 թվականի
ՀՕ-54-Ն