Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓ ...

30.09.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.03.2005  -ից մինչեւ   30.09.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.07 թվականից` 09.04.07 ՀՕ-177-Ն օրենք)

010.0022.110105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հուլիսի 2004 թվականի, ՀՕ-99) 8-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Ապահովագրողները պարտավոր են կատարել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այդ թվում` այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:

 

11 հունվարի 2005 թվականի

ՀՕ-22-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-22-Ն օրենք