041.0209.050697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 1997 թ. թիվ 209
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Արագածոտնի մարզպետի հետ, և Ապարան քաղաքի թիվ 72 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքը` կից կառույցներով ու գույքի մի մասով (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության մեքենաների, լաբորատոր սարքավորումների ու ուսումնական գործընթացն ապահովող այլ գույքի) հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Արագածոտնի մարզպետին` 15-օրյա ժամկետում ավարտել նշված շենքի և գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Արագածոտնի մարզպետին`
ա) լուծել ուսումնական հաստատությանը շենք հատկացնելու հարցը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել նշված շենքի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում: