041.0208.050697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 1997 թ. թիվ 208
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, և վերջինիս Գյումրի քաղաքի թիվ 40 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքը` կից կառույցներով ու գույքի մի մասով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ավարտել նշված շենքի ու գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել նշված շենքի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում: