Սեղմել Esc փակելու համար:
ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ
ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն ապահովելու նպատակով, որոշում  ե մ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) երկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը.

բ) ապահովել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության` ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների 1993 թվականի սեպտեմբերի 24-ի «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի տոնակատարության նախապատրաստման մասին» որոշմամբ նախատեսված համատեղ միջոցառումների իրականացումը.

գ) մինչև 1995 թվականի փետրվարի 1-ը քննության առնել և լուծել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհված զինծառայողների այրիների համար ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ լրացուցիչ նյութական օգնություն տրամադրելու հարցը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և հանրապետության վետերանների խորհրդի հետ համատեղ կազմակերպել հոբելյանական գրականության հրատարակումը` հատուկ ուշադրություն դարձնելով հայ ժողովրդի ավանդի բացահայտմանը հիտլերյան ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակում:

 

5 նոյեմբերի 1994 թ.

ՆՀ-385

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.11.1994
N ՆՀ-385
Հրամանագիր