(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-243-Ն օրենք)
i
010.0120.041204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի «կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը)» բառերը փոխարինել «վարման վերահսկողությունը» բառերով.
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման մեթոդական ղեկավարումը.».
3) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «և ստուգում տվյալների հավաստիությունը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից» բառերը փոխարինել «համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի`
i
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.».
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի պահանջով տրամադրել կենսաթոշակների նշանակմանը (վերահաշվարկմանը) և վճարմանը վերաբերող փաստաթղթերը (կենսաթոշակի գործերը).»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
4 դեկտեմբերի 2004 թվականի
ՀՕ-120-Ն