041.0171.060597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 1997 թ. թիվ 171
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի մասին» հրամանագրի 18-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետևյալ որոշումները`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման մասին» թիվ 346 որոշման 3-րդ կետը.
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 346 և դեկտեմբերի 27-ի թիվ 361 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 282 որոշումը.
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 346 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 507 որոշումը.
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 346 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 20 որոշումը: