109.0002.210497 /ուժը կորցրել է 06.06.97 թիվ 6 հրամանով/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 1997 թ. թիվ 109.0002
ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 31.03.95 թ. թիվ 165 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել տեղական հեռախոսային բաժանորդային վարձը, մեկ ամսվա համար 600 դրամ
ա) բնակչության համար ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ) կազմակերպությունների համար գումարած ավելացված արժեքի հարկը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
i
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարության 01.06.95 թ. թիվ 3-Ս հրամանը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ` ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ`
____________ Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ __________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
«___» ___________ 1997 Թ. «31» մարտի 1997 թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թվականի մարտի 31-ի թիվ 165 որոշմամբ:
1. Տեղական հեռախոսային բաժանորդային վարձը (1 ամսվա համար) սահմանել 600 դրամի չափով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 04 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970018