Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ...

18.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.04.1998  -ից մինչեւ   18.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)

i

030.0722.170497

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական հետազոտությունների անցկացումը կարգավորելու, նրանց բուժման կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, այդ գործում բարեգործական կազմակերպությունների ջանքերը համակարգելու նպատակով, որոշում եմ.

i

1. Ստեղծել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողով /այսուհետ` հանձնաժողով/ հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահ (համաձայնությամբ)

   Արտավազդ Սահակյան     - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                           պատգամավոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ:

/փոփ. 15.08.97 թիվ ՆՀ-794, 23.04.98 թիվ ՆՀ-20 հրամանագրեր/

2. Հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն և կոնկրետ առաջարկություններ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

17 ապրիլի 1997 թ.

ՆՀ-722

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.04.1997
N ՆՀ-722
Հրամանագիր