118.0023.050397 (ուժը կորցրել է 05.06.98 թիվ 159 հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«29» հունվարի 1997 թ. թիվ 23
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել «Գործուղման ծախսերի նորմաները սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
i
Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1996 թ. ապրիլի 23-ի թիվ 154 հրամանով հաստատված «Գործուղման ծախսերի նորմաները սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի
ԹԻՎ 23 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների նախարարությունը բյուջեի հաշվին պահվող հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների /անկախ սեփականության ձևից/ արտադրանքի, աշխատանքների ու ծառայությունների ինքնարժեքի կազմի մեջ մտնող պաշտոնային գործուղումների ծախսերի համար սահմանում է հետևյալ նորմաները:
1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում օրական ոչ ավելի, քան 150000 ռուբլի, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում` 90000 ռուբլի, այլ բնակավայրերում` 54000 ռուբլի: Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 22000 ռուբլու չափով: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:
Վերը նշված նորմաներով հաշվարկված ծախսերը վճարվում են Ռուսաստանի Դաշնության արժույթով:
2. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Երևան քաղաքում օրական ոչ ավելի, քան 1000 դրամ, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում` 900 դրամ, իսկ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 600 դրամի չափով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «05» 03 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970010