Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1991 թ. թիվ 653

 

ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն 1990 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքի և 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի, հանրապետության թանկարժեք մետաղներ և քարեր վերամշակող ձեռնարկությունների համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) նախարարության կառուցվածքի մեջ ընդունել ԽՍՀՄ ֆինանսների նախարարության Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման պետական տեսչությունը և այն վերանվանել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատ.

բ) նախարարության հաշվեկշռին ընդունել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության պետական տեսչության ունեցվածքը և ֆինանսական միջոցները` օպերատիվ կառավարման իրավունքով.

գ) մինչև 1991 թվականի վերջը հաստատել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի կանոնադրությունը.

դ) մինչև 1992 թվականը Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի պահպանությունը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
27.11.1991
N 653
Որոշում