Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ...

 

 

030.0705.270297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումները համակարգող պետական հանձնաժողովի առաջարկությունները, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսգրքերի և կարևորագույն օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բարելավմանն ուղղված կարևորագույն օրենսգրքերի և օրենքների ընդունման նպատակահարմար ժամանակացույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մինչև 1998 թվականի հունիս ամիսը դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին համապատասխան լուծել դատարաններին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և իրավապահ այլ մարմիններին անհրաժեշտ շենքերի հատկացման և նյութատեխնիկական ապահովման հարցերը,

i

բ) մինչև 1997 թվականի դեկտեմբեր ամիսը առաջարկություններ ներկայացնել ուղղիչ աշխատանքային հիմնարկները և քննչական մեկուսարանները արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու մասին:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 փետրվարի 1997 թ.

ՆՀ-705

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության նախագահի

1997 թ. փետրվարի 27-ի ՆՀ-705

հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

           Օրենքի անվանումը                       Վերջնական ժամկետը

 

    1. Քրեական դատավարության օրենսգիրք            1998 թ. մարտ

    2. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք       1998 թ. ապրիլ

    3. Դատարանակազմության մասին օրենք             1997 թ. նոյեմբեր

    4. Դատախազության մասին օրենք                  1997 թ. նոյեմբեր

    5. Փաստաբանական ծառայության մասին օրենք       1998 թ. ապրիլ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

           Օրենքի անվանումը                       Վերջնական ժամկետը

 

    1. Քրեական օրենսգիրք (ընդհանուր մաս)          1997 թ. նոյեմբեր

    2. Քրեական օրենսգիրք (հատուկ մաս)             1998 թ. մարտ

    3. Քրեակատարողական օրենսգիրք                  1998 թ. ապրիլ

    4. Քաղաքացիական օրենսգիրք (առաջին մաս)        1997 թ. հոկտեմբեր

    5. Քաղաքացիական օրենսգիրք (երկրորդ մաս)       1998 թ. ապրիլ

    6. Քաղաքացիական օրենսգիրք (երրորդ մաս)        1998 թ. մայիս

    7. Դատարանների վճիռների և  որոշումների        1998 թ. օգոստոս

կատարման մասին օրենք

    8. Միջնորդ դատարանների և  միջնորդ             1997 թ. հունիս

դատավարության մասին օրենք

    9. Օպերատիվ - հետախուզական գործունեության     1998 թ. ապրիլ

մասին օրենք

   10. Դատավորի կարգավիճակի մասին օրենք           1998 թ. մայիս

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.02.1997
N ՆՀ-705
Հրամանագիր