Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ...

 

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

25.12.96.

թիվ 563 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Սույն հրահանգը հաստատված է ի կատարումն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի և ՀՀ կառավարության 1996թ. հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման ու պահպանման վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք վերապահելու մասին» թիվ 343 որոշման, և կարգավորում, պարզաբանում է պետական տուրքերի հաշվարկման, վճարման կարգի կիրարկման և պահպանման հարցերը:

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, պետական տուրքերի տեսակները և դրույքաչափերը, տուրք վճարողներին, տուրքի գանձման, վերադարձման, արտոնությունների տրամադրման կարգն ու պայմանները և պետական տուրքերի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (հետայսու` Օրենք):

2. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը Օրենքով սահմանված պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների կամ գործողությունների համար իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից և ֆիզիկական անձանցից (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (օրենքով սահմանված դեպքերում նաև համայնքների բյուջեներ) մուծվող պարտադիր գանձույթ է:

 

ԲԱԺԻՆ II. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են հանդիսանում սույն հրահանգի 7-րդ կետով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք (հետայսու` պետական տուրք վճարողներ):

4. Պետական տուրք վճարողն իրավունք ունի`

- պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ,

ինչպես նաև` վերահաշվարկ.

- դատական, ինչպես նաև վերադասության կարգով գանգատարկել պետական տուրք

գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

- դիմել համապատասխան պետական մարմիններին` պետական տուրքի վճարման

արտոնություններ ստանալու համար.

- ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

- սույն հրահանգի 53-րդ կետով նախատեսված դեպքերում հետ պահանջել և

ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

5. Պետական տուրք վճարողը պարտավոր է`

- ժամանակին և լրիվ վճարել սույն հրահանգով նախատեսված պետական

տուրքերը.

- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ

իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական

տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված

արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

- սույն հրահանգի 59-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով

նախատեսված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը

ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

6. Պետական տուրքի վճարման գծով իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ, պետական տուրքի վճարումից ազատմամբ, պետական տուրքի վերացմամբ կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանցը` պարտավորության կատարմամբ, պետական տուրքի վճարումից ազատմամբ, պետական տուրքի վերացմամբ կամ վճարողի մահվամբ:

Իրավաբանական անձի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման դեպքում, պետական տուրքի գծով չկատարված պարտավորությունը տարածվում է նրա իրավահաջորդի վրա:

 

ԲԱԺԻՆ III. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

7. Պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար.

գ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար.

ե) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար.

զ) բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար.

է) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար.

ը) գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների /արդյունաբերական սեփականության օբյեկտների/ իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

թ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժ) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար.

ի) հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպություններին արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար.

լ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

խ) օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար.

ծ) արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար.

կ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար:

 

ԲԱԺԻՆ IV. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

8. Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ Օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Բազային տուրքի չափ է սահմանված 1000 դրամը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներ հանդիսացող վճարողների համար բազային տուրքի չափ է սահմանվում պետական տուրքի վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սահմանված հաշվարկային փոխարժեքի երկուսուկեսապատիկը:

Այսպես, եթե ընդունենք, որ պետական տուրքի վճարման պահին (վճարման օրը) ՀՀ կենտրոնական բանկի կողմից ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սահմանված հաշվարկային փոխարժեքը կազմել է 430 դրամ, ապա ոչ ռեզիդենտ հանդիսացող վճարողի համար բազային տուրքի չափը կկազմի 1075 դրամ (430 դրամ x 2.5), որտեղ 2.5-ը ոչ ռեզիդենտ հանդիսացող վճարողի համար բազային տուրքի չափը որոշելու նպատակով ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի նկատմամբ Օրենքով սահմանված գործակիցն է:

Տվյալ դեպքում, օրինակ` գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու համար պետական տուրքի չափը կկազմի 17200 դրամ (1075 դրամ x 16), որտեղ 16-ը պետական տուրքի սահմանված դրույքաչափն է գործակցով` բազային տուրքի նկատմամբ:

9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատներին դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) հայցադիմումների համար                հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ

                                        պակաս բազային տուրքից

 

բ) ամուսնալուծության  մասին             բազային տուրքի եռապատիկի չափով

հայցադիմումների համար

 

գ) ամուսնալուծության ժամանակ գույքի     հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ

բաժանման համար                          պակաս բազային տուրքից

 

դ) օրենքով սահմանված կարգով անհայտ      բազային տուրքի չափով

բացակայող կամ հոգեկան հիվանդությանն տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության մասին հայցադիմումների համար

 

 ե)  բնակելի շենքերի վարձակալության    բազային տուրքի եռապատիկի չափով

պայմանագրի փոփոխման կամ լուծման, ժառանգություն ընդունելու ժամկետի երկարացման, գույքն արգելանքից ազատելու մասին հայցադիմումների և ոչ գույքային բնույթի (կամ գնահատման ոչ ենթակա) մյուս հայցադիմումների համար

 

զ) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ բազային տուրքի կրկնապատիկի չափով դիմումների համար

 

է) պետական կառավարման մարմինների       բազային տուրքի չափով

և պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների իրավունքները և ազատությունները ոտնահարող ապօրինի գործողությունների դեմ գանգատների համար

 

ը) դատական վճիռների դեմ ուղղված        հայցադիմումը (հատուկ վարույթի

վճռաբեկ գանգատների համար               գործերի վերաբերյալ դիմումը)

                                       տալու դեպքում` վճարման ենթակա

                                       դրույքի, իսկ գույքային վեճերի

                                       դեպքում` վիճարկվող գումարից

                                       ելնելով հաշվարկված դրույքի 30

                                       տոկոսի չափով

 

թ) դատարանի վճռի, դատավճռի, դատարանի  բազային տուրքի 50 տոկոսի և բացի որոշման պատճենը (կրկնօրինակը) տալու այդ, պատրաստված համար

                                       յուրաքանչյուր էջի համար`

                                       բազային տուրքի 10 տոկոսի

                                       չափով:

 

10. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումներին ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) գույքային պահանջով հայցադիմումների հայցագնի 2  տոկոսի չափով, բայց

համար                                  ոչ   պակաս բազային  տուրքի

                                       50  տոկոսից

 

բ) պայմանագրեր կնքելու,  դրանցում      բազային տուրքի տասնապատիկի չափով

փոփոխություններ կատարելու կամ լուծելու ժամանակ առաջացած վեճերով հայցադիմումների համար

 

գ)  ոչ գույքային բնույթի պահանջով      բազային տուրքի վեցապատիկի չափով

հայցադիմումների համար, ինչպես նաև պետական և այլ մարմինների ակտերը լիովին կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դիմումների համար

 

դ) միջնորդ դատարանի կայացրած վճռի      բազային տուրքի չափով

հարկադիր կատարման հրաման տալու կամ մերժելու մասին դիմումի համար

 

ե) Հայաստանի Հանրապետության պետական    հայցադիմում ներկայացնելու ժամանակ

արբիտրաժի  վճիռները  (որոշումները)     գանձվող պետական տուրքի դրույքի,

վերանայելու, ինչպես նաև  նոր ի հայտ    իսկ գույքային բնույթի վեճերով`

եկած հանգամանքներով գործերի            վիճարկվող գումարից ելնելով

վերանայման մասին դիմումների,           հաշվարկված դրույքի 30 տոկոսի

ոչ գույքային պահանջներով, վեճերով      չափով, բայց ոչ պակաս բազային

վճիռները (որոշումները) վերանայելու     տուրքի չափից

մասին դիմումների  համար

 

զ)  Հայաստանի  Հանրապետության          բազային տուրքի չափով, և  բացի

պետարբիտրաժի վճիռների և որոշումների,  դրանից, պատրաստված յուրաքանչյուր

ինչպես նաև  գործով անցնող այլ          էջի համար` բազային տուրքի 10

փաստաթղթերի  պատճենները  գործի         տոկոսի չափով:

քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց խնդրանքով պետարբիտրաժից ստանալու համար

 

11. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) բնակելի տների (բնակարանների), շենքերի, կառույցների, այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերի հաստատման համար`

- երեխային, ամուսնուն, ծնողին,         պայմանագրում նշված գումարի

եղբորը, քրոջը, թոռանը, պապին,          1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս

տատին                                  գույքահարկի հաշվարկման համար

                                       հիմք ընդունվող գնահատության

                                       գումարի 1 տոկոսից (հողի

                                       կադաստրային գնահատման արժեքի

                                       1 տոկոսից)

- այլ քաղաքացիներին                    պայմանագրում նշված գումարի

                                       2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս

                                       գույքահարկի հաշվարկման համար

                                       հիմք ընդունվող գնահատության

                                       գումարի 2 տոկոսից (հողի կադաս-

                                       տրային գնահատման արժեքի

                                       2 տոկոսից)

բ) ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերի վավերացման համար`

- երեխային, ամուսնուն, ծնողին,         պայմանագրում նշված գումարի

եղբորը, քրոջը, թոռանը, պապին,          1 տոկոսի չափով, բայց ոչ

տատին                                  պակաս տվյալ ավտոմեքենայի

                                       (մեխանիզմի) համար Հայաստանի

                                       Հանրապետության օրենսդրությամբ

                                       սահմանված  կարգով հաշվարկվող

                                       գույքահարկի տարեկան գումարից

- այլ քաղաքացիներին                    պայմանագրում նշված գումարի

                                       2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս

                                       տվյալ ավտոմեքենայի (մեխանիզմի)

                                       համար Հայաստանի Հանրապետության

                                       օրենսդրությամբ սահմանված կարգով

                                       հաշվարկվող գույքահարկի տարեկան

                                       գումարի կրկնապատիկից

 

գ) գրավի մասին պայմանագրի հաստատման    գրավի պայմանագրի գնի 0.5 տոկոսի

և  գրանցման համար                      չափով, բայց ոչ ավելի բազային

                                       տուրքի հիսնապատիկից

 

դ) գնահատման ենթակա այլ պայմանագրերի  պայմանագրում նշված գնի 1 տոկոսի

հաստատման համար                        չափով

 

ե) նախկինում կնքված պայմանագրերով      պայմանագրի գումարի 1 տոկոսի չափով

նախատեսված իրավունքները և պարտականությունները հանձնելու մասին գործարքների հաստատման, գույքի բոլոր տեսակների վաճառքի, նվիրատվության, փոխանակության պայմանագրերի հաստատման համար (բացի սույն կետի ա) և բ) ենթակետերում նշվածներից)

 

զ) գույքի բաժանման պայմանագրերի,       բազային տուրքի չափով

երաշխավորության, գնահատման ոչ ենթակա պայմանագրերի հաստատման համար

 

է) կտակների հաստատման համար            բազային տուրքի տասնապատիկի չափով

 

ը) ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի հաստատման համար `

 

- առաջին հերթի ժառանգներին, չափահաս    ժառանգության կամ նվիրատվության

երեխաներին                             գումարի 0.5 տոկոսի չափով

 

- երկրորդ հերթի ժառանգներին, ինչպես    ժառանգության կամ նվիրատվության

նաև  թոռներին                          գումարի 1 տոկոսի չափով

 

- մնացած ժառանգներին կամ               ժառանգության կամ նվիրատվության

քաղաքացիներին                          գումարի 2 տոկոսի չափով

 

թ) ամուսնության ժամանակ ձեռք բերված    բազային տուրքի եռապատիկի չափով

ընդհանուր գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի վկայագրեր տալու համար

 

ժ) գույքի օգտագործման, կառավարման և տնօրինման, վարկային գործառնություններ կատարելու իրավունքի լիազորագրերի հաստատման համար`

 

- երեխաներին, ամուսնուն, ծնողներին     բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

- այլ քաղաքացիներին                    բազային տուրքի հնգապատիկի չափով

 

ի) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման, կառավարման և տնօրինման իրավունքի լիազորագրերի հաստատման համար`

 

- երեխային, ամուսնուն, ծնողին, քրոջը, բազային տուրքի կրկնապատիկի չափով եղբորը, թոռանը, պապին, տատին

 

- այլ քաղաքացիներին                    բազային տուրքի հնգապատիկի չափով

 

լ) այլ լիազորագրերի հաստատման համար,  բազային տուրքի չափով այդ թվում ` զանազան անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գումարների, ծանրոցների, թղթակցությունների ստացման, բաժնեմասերի (փայաբաժինների) և ավանդների կառավարման համար

 

խ) ժառանգական գույքի պահպանմանն        բազային տուրքի տասնապատիկի չափով

ուղղված միջոցառումների իրականացման համար

 

ծ) փաստաթղթերի  թարգմանության          յուրաքանչյուր էջի համար`

իսկության վավերացման համար             բազային տուրքի 50 տոկոսի չափով

 

կ) կատարողական մակագրություններ        գանձվող գումարի 2 տոկոսի չափով

անելու համար

 

հ) փաստաթղթերի պատճենների և            յուրաքանչյուր էջի համար`

դրանցից քաղվածքների իսկության          բազային տուրքի 50 տոկոսի չափով

վավերացման  համար

 

ձ) փաստաթղթերի  ստորագրություններին    յուրաքանչյուր փաստաթղթի համար`

այդ թվում` թարգմանչի ստորագրության     բազային տուրքի 50 տոկոսի չափով

իսկության վավերացման  համար

 

ղ) նոտարական գրասենյակի  գործերում     բազային տուրքի կրկնապատիկի չափով

եղած փաստաթղթերի կրկնօրինակները տալու, բնակելի տան օտարման վրա արգելանք դնելու համար, քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների դիմումները նոտարի միջոցով քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հանձնելու, ինչպես նաև նոտարական այլ գործողություններ կատարելու համար` բացառությամբ սույն հոդվածի նախորդ կետերում նշվածների

 

ճ) պայմանագրեր, կտակներ,               բազային տուրքի չափով

լիազորագրեր, դիմումներ և այլ նախագծեր կազմելու, ինչպես նաև տպագրված նախագծերի օրինակելի ձևեր տրամադրելու և լրացնելու համար

 

մ) փաստաթղթերի պատճեններ և  դրանցից    յուրաքանչյուր էջի համար`

քաղվածքներ  հանելու  համար             բազային տուրքի 10 տոկոսի չափով:

 

Նոտարական գրասենյակից դուրս կատարվող նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով:

Եթե գույքահարկով հարկման ենթակա գույքի օտարման սույն կետում նշված կարգով հաստատվող պայմանագրում նշված գումարը կամ օտարվող գույքի արժեքը պակաս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գույքի գնահատման արժեքից, ապա տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջինս:

 

12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) ծննդյան գրանցման համար              բազային տուրքի 10 տոկոսի չափով

 

բ) ամուսնության գրանցման համար         բազային տուրքի չափով

 

գ) ամուսնալուծության գրանցման համար`  բազային տուրքի տասնապատիկի չափով անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ

 

դ) դատարանի վճռի (որոշման) հիման վրա բազային տուրքի տասնապատիկի չափով ամուսնալուծության գրանցման համար, եթե ամուսիններն առաջին անգամ են ամուսնացած

 

ե) դատարանի վճռի (որոշման) հիման վրա բազային տուրքի տասնհինգապատիկի ամուսնալուծության գրանցման համար, եթե չափով ամուսիններից մեկը երկրորդ անգամ է ամուսնացած

 

զ) օրենքով սահմանված կարգով անհայտ     բազային տուրքի չափով

բացակայող կամ  հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության գրանցման համար

 

է) ազգանվան, անվան  և  հայրանվան       բազային տուրքի հնգապատիկի չափով

փոփոխության գրանցման համար

 

ը) քաղաքացիական  կացության  ակտերի     բազային տուրքի կրկնապատիկի չափով

գրանցման մասին վկայականների կրկնօրինակի համար

 

թ) հայրության (մայրության) ճանաչման    բազային տուրքի չափով

համար

 

ժ) որդեգրման գրանցման համար            բազային տուրքի չափով

 

ի) ծննդյան, ամուսնության,              բազային տուրքի չափով

ամուսնալուծության և մահվան փաստերի վերականգնման վկայականների համար

 

լ) քաղաքացիական կացության ակտերի       բազային տուրքի կրկնապատիկի չափով

գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի համար

 

խ) քաղաքացիական կացության ակտերի       բազային տուրքի չափով

գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու ծանուցում ուղարկելու համար

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը գանձվում են կրկնակի չափով:

 

13. Ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

                                      սկզբնական          ընթացիկ

                                   պետական գրանցման   պետական գրանցման

                                         համար            համար

 

ա) ձեռնարկությունների, դրանց       բազային տուրքի      բազային տուրքի

առանձնացված ստորաբաժանումների   տասնապատիկի չափով   հնգապատիկի չափով

(բացառությամբ սույն հոդվածի

բ) կետում նշվածի) համար

 

բ) անհատական (ընտանեկան)           բազային տուրքի      բազային տուրքի

   ձեռնարկությունների, շահույթ     կրկնապատիկի չափով   չափով

ստանալու նպատակ չհետապնդող

կազմակերպությունների,

երաշխավորությամբ գործող

ձեռնարկությունների, դրանց

առանձնացված ստորաբաժանումների,

ինչպես նաև անհատ ձեռներեցների համար

 

14. Բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) բանկերի համար` հայտարարված կանոնադրական կապիտալի 0.1 տոկոսի չափով.

բ) մասնաճյուղի համար` մասնաճյուղի հիմնադրի կանոնադրական կապիտալի 0.05 տոկոսի չափով:

15. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 100 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.

բ) 100 և ավելի տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.

գ) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար` ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 0.5%-ի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի եռապատիկից:

16. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

Դրույքաչափերը գործակիցներով`

            Գործողության  անվանումը          բազային տուրքի նկատմամբ

 

1. Գյուտերի իրավական պաշտպանության հետ կապված

գործողությունների գծով`

 

    ա)  գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու համար        16

 

եթե հայտը վերաբերում է միասնական

մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա

        մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի                  4

        համար` լրացուցիչ

բ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար

        (յուրաքանչյուրի համար)                            8

գ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում,

եթե հայտը ստացվել է Փարիզյան

կոնվենցիայով սահմանված ժամկետը

        լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան                 24

        երկու ամսվա ընթացքում

դ)  գյուտի նախնական փորձաքննության որոշման հետ

չհամաձայնելու դեպքում գանգատարկման

        խորհուրդ գանգատ ներկայացնելու համար              12

    ե)  գյուտի ժամանակավոր արտոնագիր  տալու համար        12

զ)  գյուտի նկարագրության հրապարակման համար` 5

        էջից ավելի յուրաքանչյուր էջի համար                2

է)  ժամանակավոր արտոնագիր տալու դեմ կամ գյուտի

ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ

գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու

        համար                                            40

ը)  գյուտի հայտի ըստ էության  փորձաքննություն

        անցկացնելու համար                               144

 

եթե հայտը վերաբերում է միասնական

մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա

մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի ըստ

        էության  փորձաքննության համար`                   72

        լրացուցիչ

թ)  գյուտի հայտի ըստ էության  փորձաքննության

որոշման հետ չհամաձայնելու դեպքում

գանգատարկման խորհուրդ գանգատ

        ներկայացնելու համար                              16

    ժ)  գյուտի արտոնագիր  տալու համար                    12

ի)  գյուտի արտոնագիր տալու դեմ գանգատարկման

        խորհուրդ գանգատ ներկայացնելու համար              50

լ)  հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման

        դիմում ներկայացնելու համար                       12

խ)  գյուտի հայտը օգտակար սարքի հայտի

        փոխակերպման դիմում ներկայացնելու                  8

        համար

ծ)  գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու

համար (յուրաքանչյուր տարվա համար)

        երկրորդ, երրորդ տարվա                            16

        չորրորդ, հինգերորդ տարվա                         20

        վեցերորդ, յոթերորդ տարվա                         24

        ութերորդ, իններորդ տարվա                         30

        տասներորդ, տասնմեկերորդ տարվա                    38

        տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա              46

        տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա               54

        տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա                 64

        տասնութերորդ, տասնիններորդ,

        քսաներորդ տարվա                                  80

կ)  արտոնագրի զիջման մասին պայմանագրի կամ

        լիցենզային պայմանագրի գրանցման համար             48

հ)  արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի

կամ գրանցված լիցենզային պայմանագրի

        մեջ փոփոխություններ կատարելու համար               8

    ձ)  արտոնագրի կրկնակը տալու համար                     1

ղ)  գյուտերի Հայաստանի Հանրապետության  պետական

գրանցամատյանում փոփոխություն

        կատարելու համար                                   6

 

2. Օգտակար սարքերի իրավական պաշտպանության հետ

կապված գործողությունների գծով`

ա) օգտակար սարքի արտոնագրի հայտ ներկայացնելու

        համար.                                           16

        եթե  հայտը  վերաբերում  է  միասնական

        մտահղացում  կազմող  օգտակար  սարքերի

        խմբի,  ապա մեկից ավելի յուրաքանչյուր

        օգտակար սարքի համար լրացուցիչ                     4

բ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար

        (յուրաքանչյուրի համար)                            8

գ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու

դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան

կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց

        հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում     24

դ)  օգտակար սարքի հայտի փորձաքննության որոշման

հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման

        խորհուրդ գանգատ ներկայացնելու համար              12

    ե)  օգտակար սարքի արտոնագիր տալու համար              12

զ)  օգտակար սարքի նկարագրության հրապարակման

համար` 5 էջից ավելի յուրաքանչյուր

        էջի համար                                         2

է)  օգտակար սարքի արտոնագիր տալու դեմ

գանգատարկման խորհուրդ գանգատ

        ներկայացնելու համար                              40

ը)  հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման

        դիմում ներկայացնելու համար                       12

թ)  օգտակար սարքի հայտը գյուտի հայտի

        փոխակերպման դիմում ներկայացնելու համար            8

ժ)  օգտակար սարքի արտոնագիրը գործողության մեջ

պահելու համար (յուրաքանչյուր տարվա

համար)

 

        երկրորդ, երրորդ տարվա                            16

        չորրորդ, հինգերորդ տարվա                         20

        վեցերորդ, յոթերորդ տարվա                         24

        ութերորդ, իններորդ տարվա                         30

        տասներորդ տարվա                                  40

ի)  արտոնագրի զիջման մասին պայմանագրի կամ

        լիցենզային պայմանագրի գրանցման համար             48

լ)  արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի

կամ գրանցված լիցենզային պայմանագրի

        մեջ փոփոխություններ կատարելու համար               8

    խ)  արտոնագրի կրկնակը տալու համար                     1

ծ)  օգտակար սարքերի Հայաստանի Հանրապետության

պետական գրանցամատյանում փոփոխություն

        կատարելու համար                                   6

 

3. Արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության

հետ կապված գործողությունների գծով`

ա) արդյունաբերական նմուշի արտոնագրի հայտ

        ներկայացնելու համար                              16

        եթե հայտը պարունակում է 2-10 տարբերակներ`

        լրացուցիչ                                        16

        եթե հայտը պարունակում է 10-ից ավելի

        տարբերակներ` լրացուցիչ ևս                        16

բ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար

        (յուրաքանչյուրի համար)                            8

գ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում,

եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով

սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ

        ուշ, քան երկու ամսվա ընթացքում                   24

դ)  փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու

դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ

        ներկայացնելու համար                              12

    ե)  արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար     12

զ)  արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ կամ

արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի

գործողության դեմ գանգատարկման

        խորհուրդ գանգատ ներկայացնելու համար              40

է)  հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման

        դիմում ներկայացնելու համար                       12

ը)  արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության

մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)

        երկրորդ, երրորդ տարվա                            16

        չորրորդ, հինգերորդ տարվա                         20

        վեցերորդ, յոթերորդ տարվա                         24

        ութերորդ, իններորդ տարվա                         30

        տասներորդ, տասնմեկերորդ տարվա                    38

        տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա              46

        տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա               56

թ)  արտոնագրի զիջման մասին պայմանագրի կամ

        լիցենզային պայմանագրի գրանցման համար             48

ժ)  արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի

կամ գրանցված լիցենզիոն պայմանագրի

        մեջ փոփոխություններ կատարելու համար               8

    ի)  արտոնագրի կրկնակը տալու համար                     1

լ)  արդյունաբերական նմուշների Հայաստանի

Հանրապետության պետական գրանցամատյանում

        փոփոխություն կատարելու համար                      6

 

4. Ապրանքային և սպասարկման նշանների իրավական

պաշտպանության հետ կապված

գործողությունների գծով`

 

    ա)  նշանի  գրանցման հայտ ներկայացնելու համար         24

բ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում,

եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով

սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ,

        քան երկու ամսվա ընթացքում` լրացուցիչ             20

    գ)  նշանի փորձաքննություն անցկացնելու համար          32

        ապրանքների և ծառայությունների միջազգային

        դասակարգմանը  համապատասխան  մեկից

        ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ        12

դ)  հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձա-

քննության որոշման հետ չհամաձայնելու

դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ

        ներկայացնելու համար                              24

ե)  նշանի փորձաքննության որոշման հետ

չհամաձայնելու դեպքում գանգատարկման

        խորհուրդ գանգատ ներկայացնելու համար              40

զ)  հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման

        մասին դիմում ներկայացնելու համար                 24

    է)  նշանի գրանցման և  վկայական տալու համար           40

ը)  նշանի գրանցման դեմ գանգատարկման խորհուրդ

        գանգատ ներկայացնելու համար                       72

թ)  նշանի  գրանցման գործողության ժամկետը

        երկարաձգելու համար                               96

ժ)  նշանների Հայաստանի Հանրապետության  պետական

գրանցամատյանում և նշանի վկայականում (այդ

թվում նշանի ԽՍՀՄ վկայականի վերագրանցման

        դեպքում) փոփոխություն կատարելու համար            14

ի)  նշանի զիջման մասին պայմանագրի կամ

        լիցենզային պայմանագրի գրանցման համար             72

լ)  գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման

մասին պայմանագրի մեջ փոփոխություններ

        կատարելու համար                                  20

խ)  նշանների նախկին ԽՍՀՄ վկայականները Հայաստանի

        Հանրապետությունում վերագրանցելու համար           72

 

        1-ից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ    4

    ծ)  նշանի վկայականի կրկնակը տալու համար               1

կ)  նշանի միջազգային գրանցման հայտ

        ներկայացնելու համար                              40

հ)  Հայաստանի Հանրապետությունում գրանցված

ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում

յուրաքանչյուր դասով որոնում

        անցկացնելու համար                                16

 

5. Այլ գործողությունների գծով`

 

ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի

        համար ( այդ թվում` բլանկների)                     0.5

բ)  արդյունաբերական սեփականության օբյեկտների

Հայաստանի Հանրապետության պետական

գրանցամատյաններից քաղվածքներ տալու

        համար (յուրաքանչյուր օբյեկտի համար)               2

գ)  արդյունաբերական  սեփականության օբյեկտի հայտի

        վավերացված պատճենը տալու համար                   10

    դ)  գյուտի միջազգային հայտի առաքման համար            32

ե)  եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն

փորձաքննության պահանջներին (ձևական

հատկանիշներով) հայտի համապատասխանության

        ստուգման համար                                   20

    զ)  եվրասիական հայտի առաքման համար                   20

է)  արտոնագրային հավատարմատարի թեկնածուի

        որակավորման համար                                 8

    ը)  արտոնագրային հավատարմատարի գրանցման համար         4

 

Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն, որևէ միջազգային մարմնի կողմից կազմված միջազգային որոնման հաշվետվություն կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում, սույն կետի 1-ի ը) ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 70 %-ով:

 

17. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) Հայաստանի Հանրապետության          բազային տուրքի 10 %-ի չափով

քաղաքացուն Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր տալու համար

 

բ) Հայաստանի Հանրապետությունում      բազային տուրքի չափով

մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար

 

գ) օտարերկրյա քաղաքացիներին և        բազային տուրքի տասնապատիկի չափով

քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար

 

դ) Հայաստանի Հանրապետության          բազային տուրքի 50 %-ի չափով

քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման համար

 

ե) ֆիզիկական անձանց հաշվառման        բազային տուրքի 50 %-ի չափով:

հասցեների մասին  Հայաստանի           (Նշված տուրքը չի գանձվում

Հանրապետության ներքին գործերի        արդարադատության, իրավապահ,

մարմինների կողմից տեղեկանք տալու     ֆինանսական և  հարկային

համար                                մարմինների պահանջով

                                     քաղաքացիներին տրվող

                                     տեղեկանքների համար)

 

զ) օտարերկրյա քաղաքացիներին և        բազային տուրքի տասնհինգապատիկի չափով

քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու համար

 

է) օտարերկրյա քաղաքացիներին և        բազային տուրքի չափով

քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու համար

 

ը) այլ պետություններում հինգ տարի    բազային տուրքի կրկնապատիկի չափով:

ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու համար

 

18. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

    ա) մամուլի և  զանգվածային լրատվության         բազային տուրքի

       մյուս միջոցների պետական գրանցման համար     հնգապատիկի չափով

 

    բ) մամուլի և  զանգվածային լրատվության         բազային տուրքի

       մյուս միջոցների գրանցման վկայականում       կրկնապատիկի չափով:

փոփոխություն կատարելու համար

 

19. Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) հասարակական-քաղաքական, հասարակական,            բազային տուրքի

կրոնական կազմակերպությունների,                    տասնապատիկի չափով

արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար

 

բ) հասարակական-քաղաքական, հասարակական,            բազային տուրքի

կրոնական կազմակերպությունների,                    քառապատիկի չափով

արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների գրանցման վկայականում փոփոխություն կատարելու համար

 

20. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

21. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

       Ավտոմեքենայի                    Պետական տուրքի դրույքաչափը

          տեսակը

/մեկ ավտոմեքենայի համար/

______________________________________________________________________

 

մարդատար ավտոմեքենաներ                 բազային տուրքի քառապատիկի չափով

 

մինչև  տասներկու                       բազային տուրքի վեցապատիկի չափով

տեղանոց ավտոբուսներ

 

տասներկու  և  ավելի                    բազային տուրքի տասնապատիկի չափով

տեղանոց ավտոբուսներ

 

բեռնատար ավտոմեքենաներ

մինչև  ութ տոննա բեռնատարողությամբ     բազային տուրքի վեցապատիկի չափով

 

ութից մինչև  քսան տոննա                բազային տուրքի տասնապատիկի չափով

բեռնատարողությամբ

 

քսան տոննա և ավելի բեռնատարողությամբ բազային տուրքի տասնհինգապատիկի

չափով:

 

22. Արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար (բացառությամբ սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի թողարկման ազդագրի) պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

 

ա) Հայաստանի Հանրապետության             բազային տուրքի չափով

քաղաքացիություն ստանալու համար

 

բ) Հայաստանի Հանրապետության             բազային տուրքի տասնապատիկի

քաղաքացիության փոփոխման համար           չափով

 

ԲԱԺԻՆ V. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

- տուրքի վճարումից ազատում.

- տուրքի նվազեցում.

- տուրքի դրույքաչափի նվազեցում.

- տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

 

25. Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) բոլոր հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Այդպիսի հայցերին չեն դասվում քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների համար գումարներ գանձելու մասին ֆիզիկական անձանց հայցերը.

բ) բոլոր հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

գ) բոլոր հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

ե) բոլոր հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

եթե քրեական գործով դատավճռի կայացման ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ որոշի նաև գույքն անհիմն ձեռք բերելու հետևանքով ստացված կամ տուժողների բուժման վրա ծախսված գումարները գանձելու մասին հարցը, ապա այդ դեպքում պետական տուրք չպետք է գանձվի: Նշված գումարները քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով գանձելու դեպքում, պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

զ) Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

է) բոլոր հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

ը) ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները` հատուկ վարույթի կարգով քննվող գործերի վերաբերյալ հայցերով.

թ) իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք`

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.

- ի հայտ եկած նոր հանգամանքների կապակցությամբ դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.

- դատարանի վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.

- դատարանի վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.

- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանի որոշումների դեմ գանգատներով, դատարանի որոշման դեմ մյուս գանգատներով.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների կողմից ընդունված որոշման դեմ գանգատներով.

ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

ի) որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները` վճարումները բյուջե գանձելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար նշանակված տույժերն ու տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հայցերով:

 

26. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

բ) բոլոր հայցվորները` տուգանքները և տույժերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի գումարները պետական բյուջե գանձելու վերաբերյալ հայցերով.

գ) Հայաստանի Հանրապետության դատախազությունը` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով:

 

27. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) ֆիզիկական անձինք` պետության օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագրի վավերացման համար.

բ) ֆինանսական և հարկային մարմինները` ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի մասին նրանց վկայագիր կամ վկայագրի կրկնօրինակ տալու, ինչպես նաև դրանց ստացման համար անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.

գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, հետևյալ դեպքերում`

- եթե գույքը պատկանել է այնպիսի անձանց, որոնք զոհվել են նախկին ԽՍՀՄ-ը կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս, պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս կամ այն կապված է եղել մարդկային կյանք փրկելու, իրավակարգի պաշտպանության գծով նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքի կատարման հետ.

- եթե բնակելի տունը (բնակարանը) կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայը անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, որոնք ժառանգատուի մահվան օրվա վիճակով եղել են գրանցված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ.

- եթե ժառանգության իրավունքի օբյեկտ են հանդիսանում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները.

դ) քաղաքացիները` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերի հաստատման համար.

ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

զ) այն քաղաքացիների ժառանգները, որոնք իրենց աշխատանքի (ծառայության) վայրում ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.

է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզանների թվից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար:

 

27.1. Նոտարական կարգով վավերացվող այն գործարքներով, որոնցով մի կողմը ազատվում է պետական տուրքի վճարումից, այն լրիվ չափով վճարում է մյուս կողմը:

 

28. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) քաղաքացիները` դիվանագիտական անձնագրերի համար.

բ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրերին համապատասխան, քաղաքացիական և քրեական գործերի գծով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների դատարաններ հրավիրվող քաղաքացիները` ելքի կամ մուտքի փաստաթղթերի համար.

գ) քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձինք` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար սահմանված պետական տուրքից.

դ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար:

29. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են `

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու համար ծննդյան վկայականների կրկնակների համար.

բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի կողմից թույլ տրված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականների համար:

 

30. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) մշակութային արժեքների հեղինակները կամ նրանց ընտանիքի անդամները.

բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված քաղաքացիները` այդ պարգևների գծով:

 

31. Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքեր չեն վճարվում:

Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

 

32. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար արտոնություններ կարող են սահմանվել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով, վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

բ) դատարանների կամ դատավորների կողմից` սույն հրահանգի 9-րդ կետում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Առանձին վճարողների համար սույն կետում նշված արտոնությունները կարող են սահմանվել միայն վճարողների կողմից տրված դիմումների համաձայն:

 

 

ԲԱԺԻՆ VI. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության հատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն հրահանգով այլ կարգ չի նախատեսված կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն չի տրված:

 

34. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 9-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

34.1. Հակընդդեմ հայցադիմումներից, ինչպես նաև երրորդ անձանց կողմից գործի մեջ մտնելու վերաբերյալ ինքնուրույն պահանջով հայցադիմումներից պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

Դատարանի կողմից սկզբնական հայցվորին նրա համաձայնությամբ ուրիշ անձով փոխարինելու դեպքում, այդ անձը պարտավոր է վճարել պետական տուրք` ընդհանուր հիմունքներով:

Քննվող գործից սկզբնական հայցվորի դուրս գալու և նրան այլ հայցվորով փոխարինելու դեպքում, պետական տուրքը գանձվում է վերջինից, եթե այն վճարված չի եղել սկզբնական հայցվորի կողմից:

Միացյալ հայցադիմումներից (հայցապահանջից) առանձին քննության առնելու համար դատավորի կողմից մեկ կամ մի քանի հայցվորների առանձին վարույթի առանձնացնելու դեպքում, հայցադիմումը ներկայացնելու պահին վճարված պետական տուրքը չի վերահաշվարկվում և առանձին վարույթի առանձնացնելու կապակցությամբ երկրորդ անգամ պետական տուրք չի գանձվում:

 

34.2. Նախկինում առանց քննության առնելու թողնված հայցը կրկին ներկայացնելու դեպքերում, պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով: Ընդ որում, եթե հայցը առանց քննության թողնելու կապակցությամբ պետական տուրքը ենթակա էր վերադարձման, սակայն չի վերադարձվել, կրկին ներկայացված հայցին կարելի է կցել պետական տուրքը վճարելու մասին սկզբնական փաստաթուղթը, եթե պետական տուրքի գումարը բյուջե հաշվեգրելու օրվանից չի անցել սահմանված երեք տարվա ժամկետը:

Պետական տուրք է գանձվում նաև վճարումների չափը և ժամկետները փոփոխելու վերաբերյալ այն հայցադիմումների համար, որոնք ներկայացվում են պարբերաբար վճարումներ որոշելու (սահմանելու) մասին վճիռը օրինական ուժի մեջ մտցնելուց հետո:

 

34.3. Հայցագինը, որի նկատմամբ հաշվարկվում է պետական տուրքը, որոշվում է հայցվորի կողմից: Համապատասխան դեպքերում այն կարող է որոշվել դատարանի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հայցվորի կողմից որոշված հայցագինը պահանջվող գույքի իրական արժեքին ակնհայտ կերպով չհամապատասխանելու դեպքում, հայցագինը որոշում է դատավորը:

Եթե հայցը հարուցելու պահին նրա գինը որոշելը դժվար է, ապա դատավորը որոշում է նախնական հայցագին և պետական տուրքի չափ, հետագայում լրացուցիչ գանձելով այն հայցագնին համապատասխան պետական տուրք, որ որոշել է դատարանը գործը լուծելիս:

Հայցային պահանջներն ավելացնելիս պետական տուրքի գումարը վերահաշվարկվում է և տարբերությունը վճարվում լրացուցիչ, իսկ հայցվորի կողմից հայցապահանջը պակասեցնելու դեպքում, վճարված պետական տուրքի գումարը չի վերահաշվարկվում և տարբերությունը չի վերադարձվում:

 

34.4. Հայցագինը որոշվում է`

1. փող գանձելու հայցերում` գանձվող գումարով.

2. գույք պահանջելու հայցերում` պահանջվող գույքի արժեքով.

3. ալիմենտ բռնագանձելու հայցերում` մեկ տարվա ընթացքում կատարվող

վճարումների ամբողջ գումարով.

4. ժամկետային վճարումների կամ հանձնումների հայցերում` բոլոր

վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի,

քան երեք տարվա համար.

5. անժամկետ կամ ցմահ վճարումների և հանձնումների հայցերում` երեք

տարվա վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով.

6. վճարումները կամ հանձնումները պակասեցնելու կամ ավելացնելու

հայցերում` այն գումարով, որով պակասեցվում կամ ավելացվում են

վճարումները կամ հանձնումները` սակայն ոչ ավելի քան մեկ տարվա համար.

7. վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերում` մնացած

վճարումների և հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի

քան մեկ տարվա համար.

8. գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերում`

պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույքն

օգտագործելու համար տրվող վճարումների ամբողջ գումարով, սակայն ոչ

ավելի, քան երեք տարվա համար.

9. սեփականության իրավունքով քաղաքացիներին, իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին պատկանող անշարժ գույքի

սեփականության իրավունքի հայցերում` դրանց արժեքով, սակայն ոչ պակաս

գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության գումարից,

իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին,

հիմնարկներին, կազմակերպություններին, այդ թվում բանկերին, ինչպես

նաև դրանց առանձնացված ստորաբաժանումներին պատկանող անշարժ գույքի

նկատմամբ` դրանց արժեքով, սակայն ոչ պակաս իրենց հաշվեկշիռներում

(հաշվետվություններում) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

արտացոլված արժեքից (առանց դրանց գծով վճարված ավելացված արժեքի

հարկի գումարների).

10. մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցերում բոլոր

պահանջների ընդհանուր գումարով:

 

34.5. Մի քանի հայցվորների կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի նկատմամբ համատեղ հայց ներկայացնելու դեպքում, պետական տուրքը հաշվարկվում է հայցի ընդհանուր գումարից և վճարվում է հայցվորների կողմից` յուրաքանչյուրը իր բաժին գործի հարաբերական չափով:

Հայցի ընդհանուր գումարից ելնելով է գանձվում պետական տուրքը նաև հետևյալ դեպքերում.

- մեկ հայցվորի կողմից մի քանի պատասխանողների նկատմամբ հայցի ներկայացման ժամանակ,

- երբ հայցադիմումն ընդունող դատավորը մեկ վարույթի է միացնում նույնանման մի քանի պահանջներ:

 

34.6. Այն դեպքում, երբ հայցվորը դիմումի մեջ չի նշում հայցի գումարը, դատավորը, ընդունելով հայցադիմումը, նախապես որոշում է վճարման ենթակա պետական տուրքի չափը, ելնելով հայցի ենթադրական գնից: Եթե որոշում ընդունելու ժամանակ դատարանը ավելացնում է հայցի ընդհանուր գումարը, պետական տուրքը վերահաշվարկվում է և գոյացած տարբերությունը գանձվում է լրացուցիչ:

Այդ նույն կարգով է հաշվարկվում պետական տուրքը, երբ դատարանը սահմանված դեպքում, գործի հանգամանքներից ելնելով, դուրս է գալիս հայցվորի կողմից ներկայացված պահանջների (հայցապահանջի) շրջանակներից:

 

34.7. Սույն հրահանգի 34.5. և 34.6. կետերում շարադրված կարգը կիրառվում է նաև դատական վճիռների դեմ ուղղված վճռաբեկ գանգատներն ընդունելու և քննության առնելու ժամանակ:

 

34.8. Դատարանի կողմից գույքի ժառանգության իրավունքի մասին որոշում ընդունելու ժամանակ, պետական տուրքը հաշվարկվում է դատարանի կողմից, ելնելով գույքի ընդհանուր արժեքից, և գանձվում է յուրաքանչյուր ժառանգից` գույքի ընդհանուր արժեքի մեջ նրա բաժնի հարաբերական չափով:

 

34.9. Գույքի սեփականության իրավունքի մասին, գույքի օտարման պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին, ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու և ընդհանուր գույքից իրենց պատկանող բաժինը ժառանգների կողմից պահանջելու մասին հայցադիմումների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է, ելնելով պահանջվող գույքի արժեքից կամ գույքի ընդհանուր արժեքի մեջ իրենց բաժնի արժեքից:

Այն հայցադիմումների համար, որոնք միաժամանակ ունեն գույքային և ոչ գույքային բնույթ, պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է ինչպես գույքային բնույթի հայցերի, այնպես էլ ոչ գույքային բնույթի հայցերի համար սահմանված դրույքաչափերով:

Միաժամանակ` ամուսնալուծության մասին և գույքի բաժանման հայցադիմումի համար պետական տուրքը հաշվարկվում է որպես ամուսնալուծության համար սահմանված դրույքաչափով (սույն հրահանգի 9-րդ կետի բ) ենթակետ) և ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար սահմանված դրույքաչափով (նույն կետի գ) ենթակետ) հաշվարկված տուրքերի գումարների հանրագումար:

 

35. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 10-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

35.1. Միաժամանակ գույքային և ոչ գույքային պահանջներով հայցադիմումների համար պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է ինչպես գույքային բնույթի հայցերի, այնպես էլ ոչ գույքային բնույթի հայցերի համար սահմանված դրույքաչափերով:

 

35.2. Ոչ գույքային բնույթ կրող հայցադիմումներին դասվում են այն պահանջները, որոնք ենթակա չեն գնահատման (ինքնակամ զբաղեցրած շինությունները ազատելուն, տարածությունը բնեղենով հատկացնելուն և այլն):

Դիմումները, որոնք ներկայացվում են կրկնակի` դիմումների (միջնորդությունների) ընդունումը մերժելու կամ գործը վարույթում կարճելու համար հիմք հանդիսացած պայմանները կարգավորելուց հետո, պետական տուրքը կրկնակի վճարելուց խուսափելու նպատակով, այդ դիմումներին կարելի է կցել պետական տուրք վճարելու մասին սկզբնական փաստաթուղթը, եթե չի անցել նրա բյուջե հաշվեգրելու օրվանից երեք տարի:

 

35.3. Հայցագինը, որի նկատմամբ հաշվարկվում է պետական տուրքը, որոշում է հայցվորը, իսկ համապատասխան դեպքերում` պետական արբիտրաժը, ընդ որում հայցագնի մեջ մտցվում է նաև դիմումի մեջ նշված տուժանքի (սանկցիայի) գումարը, իսկ եթե այդ տուժանքի (սանկցիայի) գումարը դիմումում ցույց չի տրված` պետական արբիտրաժի որոշմամբ սահմանվածը, անկախ նրանից բավարարվել է հայցապահանջը, թե մերժվել է հայցը:

Տուժանքի (սանկցիայի) գումարը` պետական տուրքը հաշվարկելու համար, բոլոր դեպքերում պետարբիտրաժը պետք է որոշի մինչև վճիռ կայացնելու օրը:

Հայցապահանջի պակասեցման դեպքում, մուծված պետական տուրքը չի վերադարձվում: Հայցի ավելացման դեպքում, պակաս գանձված պետական տուրքի գումարը լրացուցիչ վճարում է հայցվորը` հայցի ավելացրած գումարին համապատասխան:

Մի քանի հայցվորների կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի նկատմամբ ներկայացված հայցերի քննարկման ժամանակ կիրառվում են պետական տուրքի հաշվարկման և վճարման սույն հրահանգի 34.5. կետում նշված կանոնները:

 

35.4. Վերադաս մարմինների կողմից իրենց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շահերի պաշտպանության համար պետական արբիտրաժի մարմիններին տված դիմումներից և միջնորդություններից պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով: Ընդ որում այն կարող է վճարվել ինչպես վերադաս մարմնի, այնպես էլ նրա ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից:

Միայն պետական տուրք գանձելու մասով պետարբիտրաժի որոշումները վերանայելու մասին դիմումների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով, ելնելով վիճարկվող գումարից: Պետարբիտրաժի որոշումները, ինչպես հայցի հիմնական գումարի, այնպես էլ պետական տուրքի գումարի մասերով վերանայելուն վերաբերող դիմումներից, պետական տուրքը հաշվարկվում է հայցի այն հիմնական գումարից, որը վիճարկում են կողմերը:

 

35.5. Պետարբիտրաժի որոշումները չեղյալ համարելու, գործի վարույթը կարճելու մասին դիմումների և միջնորդությունների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

35.6. Պետական արբիտրաժի մարմիններում քննվող գործերով համապատասխան դեպքում կիրառվում են պետական տուրքի հաշվարկման և վճարման սույն հրահանգի 34.1, 34.5, 34.6, և 34.7 կետերում նշված կանոնները:

 

35.7. Պետական արբիտրաժի մարմինների կողմից քննարկվող գործերով պետական տուրքը վճարվում է մինչև հայցադիմումի կամ պետական արբիտրաժի որոշումը վերանայելու մասին դիմումի տալը:

 

36. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 11-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

36.1. Ապացույցներն ապահովելու (վկաների հարցաքննություն, գրավոր և իրեղեն ապացույցների զննում, փորձագիտության նշանակում և այլն) ուղղությամբ նոտարական գործողությունների համար պետական տուրքը հաշվարկվում է սույն հրահանգի 11-րդ կետի ղ) ենթակետում նշված դրույքաչափով: Ընդ որում, սույն կետում նշված գործողությունների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է նոտարի կողմից կազմված յուրաքանչյուր փաստաթղթի համար:

 

36.2 Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ժառանգության կարգով անցնող ամբողջ գույքի արժեքից` ժառանգության բացման օրվա դրությամբ:

Այն դեպքում, երբ կան մի քանի ժառանգներ և նրանցից յուրաքանչյուրին (ըստ նրանց ցանկության) տրվում է ժառանգության իրավունքի առանձին վկայական, պետական տուրքը հաշվարկվում է ժառանգության գույքի արժեքի ամբողջ գումարից և գանձվում յուրաքանչյուր ժառանգից` ժառանգված գույքի նրան հասնող մասից հարաբերական կարգով:

Անչափահաս ժառանգների առկայության դեպքում (նույն թվում ժառանգությունը տվողի երեխա չհանդիսացող) պետական տուրքը հաշվարկվում է ժառանգված գույքի արժեքի ամբողջ գումարից, բայց գանձվում է միայն չափահաս ժառանգներից այն գումարով, որը հասնում է ժառանգված մասի համար:

Եթե ըստ ժառանգների դիմումների, վկայականը տրվում է ժառանգության գույքի արժեքի մի մասի համար, պետական տուրքը հաշվարկվում է այն գույքի արժեքի գումարի համար սահմանված դրույքով, որը ցույց է տրվում տրվող վկայականում: Հետագայում ժառանգած գույքի մնացած մասի համար վկայական տալու ժամանակ պետական տուրքը հաշվարկվում է գույքի ընդհանուր արժեքից, իսկ վճարման է առաջադրվում հաշվարկված գումարի և տրված առաջին վկայականի համար վճարված գումարի տարբերությունը:

Այն դեպքում, երբ ժառանգին կտակված ժառանգության գույքի մի մասը, ըստ կտակի անցնում է ժառանգին, ապա ուրիշ ժառանգների առկայության դեպքում, կտակված գույքի արժեքից պետական տուրքը հաշվարկվում է առանձին, իսկ մնացած գույքի արժեքից` ընդհանուր կարգով:

Այն դեպքում, երբ ըստ օրենքի` ժառանգաբար, և ըստ կտակի անցնող գույքից առանձնացվում է ժառանգության պարտադիր բաժին` ուրիշ ժառանգներին պետական տուրքը հաշվարկվում է օրենքով ժառանգության իրավունքով անցնող ամբողջ գույքի արժեքից, ներառյալ նաև պարտադիր բաժինը:

Նախկինում տրված վկայականը անվավեր ճանաչելու մասին դատական մարմինների վճիռների հիման վրա տրվող ժառանգության իրավունքի կրկնակի վկայականի համար, պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով: Ընդ որում սկզբնական վկայականի համար վճարված պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման կամ, ըստ վճարողի դիմումի, հաշվի է առնվում տրվող նոր վկայականի համար պահանջվող պետական տուրքի գումարի դիմաց, եթե գումարը բյուջե մուտք լինելու օրվանից չի անցել երեք տարվա ժամկետը:

Այդ նույն կարգով է հարցը որոշվում դատարանով անվավեր ճանաչված պայմանագրերի կրկնակի հաստատման դեպքերում:

 

36.3. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի չափը որոշելու ժամանակ, ՀՀ օրենսդրությամբ գործող կարգի համաձայն, հաշվի չեն առնվում և ժառանգաբար անցնող գույքի արժեքի մեջ չեն մտցվում`

- անձնական և գույքային պայմանագրերի գծով ապահովագրական գումարները.

- պարտատոմսերը և բանկերում եղած ավանդները.

- հեղինակային հոնորարների գումարները, նույն թվում

հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների

հեղինակների վարձատրության գումարները.

- ըստ կտակի և ըստ նվիրատվության պայմանագրի պետությանը, իրավաբանական

անձանց անցնող գույքի արժեքը, ինչպես նաև սույն հրահանգի 27 կետում

նշված գույքի արժեքը:

Սերտիֆիկատների և ակրեդիտիվների նկատմամբ բանկերին ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

36.4. Ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված և ամուսիններից մեկի մահվանից հետո մնացած գույքի ժառանգության մասին վկայագիր տալու համար պետական տուրքը գանձվում է գույքի արժեքի այն մասից, որը փաստորեն անցնում է ըստ ժառանգության:

 

36.5. Քաղաքացիներին պատկանող բնակելի տների (բնակարանների) շենքերի, կառույցների և այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման պայմանագրերի հաստատման համար, պետական տուրքի հաշվարկման նպատակով, դրանց արժեքը պետք է ընդունվի պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ պակաս, համապատասխանաբար` գույքահարկի և հողի հարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության ընդհանուր գումարից:

Ընդ որում, ի տարբերություն գույքահարկին պետական տուրքի հաշվարկման նպատակով գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության ընդհանուր գումարից որևէ պակասեցում չի կատարվում և գույքի ընդհանուր արժեքի պակասեցման առումով գույքահարկի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունները հաշվի չեն առնվում:

Հողի օտարման պայմանագրերի հաստատման ժամանակ, ի տարբերություն հողի հարկի, պետական տուրքի հաշվարկման նպատակով, բոլոր դեպքերում հիմք է ընդունվում հողի կադաստրային գնահատման արժեքը կամ հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը 50-ով բազմապատկելու միջոցով ստացված գումարը, որը գործող կարգի համաձայն, իրենից ներկայացնում է նույն` հողի կադաստրային գնահատման արժեքը:

 

36.6. Այն պայմանագրերը վավերացնելիս, որոնցով վճարումները կատարվում են պարբերաբար (օրինակ. գույքային վարձակալության պայմանագրեր), այն գումարը, որից հաշվարկվում և գանձվում է պետական տուրքը, հաշվարկվում է, ելնելով պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում վճարումների գումարներից:

Եթե պայմանագիրը կնքվել է առանց նրա գործողության ժամկետը նշելու, ապա պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է ելնելով ըստ պայմանագրի երեք տարվա վճարումների ընդհանուր գումարից:

 

36.7. Պահանջների զիջման և պարտքի փոխադրման մասին պայմանագրերը, նախկինում կնքված պայմանագրերի ժամկետը երկարաձգելու կամ սկզբնական պայմանագրերի գումարն ավելացնելու մասին պայմանագրերը վավերացնելու համար պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է` ելնելով չիրականացված իրավունքների և չկատարված պարտավորությունների գնահատությունից կամ այն գումարներից, որոնցով ավելացվում է նախկինում կնքված պայմանագրի գումարը:

 

36.8. Փոխանակման պայմանագրերի գծով պետական տուրքը հաշվարկվում է այն փոխանակվող գույքի արժեքից, ներառյալ նաև դրամական հավելումը, որը բարձր է փոխանակվող մյուս գույքի արժեքից:

 

36.9. Գույքային վարձակալությանը վերաբերվող պայմանագրերը վավերացնելիս, որոնց պայմաններով վճարումների գումարներում հաշվի են առնվում վարձակալի կողմից կառուցվող շենքերի և ուրիշ կառույցների, շինությունների կահավորման, կապիտալ վերանորոգումների և այլնի արժեքները, պետական տուրքի հաշվարկման համար հիմք ընդունվող գումարը որոշվում է ելնելով ըստ պայմանագրի վճարումների գումարի չափից, հաշվի առնելով հաշվեգրված գումարները:

 

36.10. Կատարողական մակագրությունների գծով, մակագրություններ կատարելու համար պետական տուրքի վճարումից պարտապանի ազատված լինելու դեպքում, այն գանձվում է պարտատիրոջից` ըստ մակագրության պարտքը գանձելու ժամանակ:

 

36.11. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքը վճարվում է նոտարական գործողություններ կամ ծառայություններ կատարելու ժամանակ, իսկ նոտարական գրասենյակների գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակների և փաստաթղթերի պատճենները տալու համար` դրանց տալու ժամանակ:

Այն դեպքում, երբ դեպոզիտ ընդունելու դրամական գումարները նոտարական գրասենյակ մուտք են եղել փոստով, կամ վարկային հիմնարկություններից, պետական տուրքի հասանելիք գումարը պահվում է մուտք եղած գումարից, իսկ մնացորդը ընդունվում է դեպոզիտ: Պետական տուրքի պահված գումարները նոտարական գրասենյակի կողմից հաշվանցվում են բյուջեի եկամուտներին` բանկում դեպոզիտային գումարների հերթական մուծումներ կատարելու Ժամանակ, բանկի անդորրագրով, որը պահպանվում է նոտարական գրասենյակի գործերում:

 

37. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 12-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

37.1. Ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության գրանցման համար պետական տուրքը բազային տուրքի հնգապատիկի չափով գանձվում է այդ մասին դիմում տվողից: Այդ նույն չափով է գանձվում պետական տուրքը` ամուսնության գրանցումից հետո ազգանունը ամուսնու ազգանունով փոխող կամ ընդհակառակը, ամուսնության ժամանակ ընդունված ազգանունը մինչ ամուսնական ազգանունով փոփոխող անձանց գրանցման դեպքերում:

 

37.2. Պետական տուրք չի գանձվում` ազգանվան, անվան, հայրանվան փոփոխության հետ պայմանավորված իրեն ազգանունը, անունը կամ հայրանունը փոփոխող անձի հետ կապված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների ուղղման կապակցությամբ վկայականներ տալու համար:

 

37.3. Պետական տուրք չի գանձվում` ոչ դիմողի մեղքով ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան մասին գրանցումների փոփոխման, լրացման, ուղղման և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար:

 

37.4. Անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

 

37.5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը վճարվում է քաղաքացիական կացության ակտերը գրանցելու մասին դիմում տալու ժամանակ, իսկ կրկնակի վկայականներ տալու համար` այն տալու ժամանակ:

 

38. Ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 13-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

38.1. «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, սկզբնական պետական գրանցում է համարվում ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար պետական ռեգիստրում պետական գրանցման քարտի բացումը, իսկ ընթացիկ պետական գրանցում` սկզբնական պետական գրանցմամբ բացված պետական գրանցման քարտում տեղեկությունների փոփոխությունների և լրացումների կատարումը:

Ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցումը կատարվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման միջոցով` ըստ նրանց գտնվելու վայրի:

 

38.2. Դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցումը հիմնադիր ձեռնարկության համար համարվում է ընթացիկ պետական գրանցում, իսկ դուստր ձեռնարկության, առանձնացված ստորաբաժանման համար` սկզբնական պետական գրանցում:

 

39. Բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 14-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

39.1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի (1996թ.) համաձայն, բանկային գործունեության իրականացման արտոնագիրը (լիցենզիան) տրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

39.2. Դուստր բանկերին բանկային գործունեության լիցենզիա տալու համար պետական տուրքը հաշվարկվում է բանկերի համար սահմանված դրույքաչափերով, այսինքն` հայտարարված կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) 0.1 տոկոսի չափով:

 

40. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 15-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

40.1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համաձայն, մշակութային արժեքների արտահանում է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց վերադարձնելու պարտավորության, իսկ մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում` այդ նույն տեղափոխումը, սակայն պայմանավորված ժամկետում վերադարձնելու պարտավորությամբ:

Մշակութային արժեքների արտահանման, ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու լիազորությունը տրված է Մշակութային արժեքների պահպանման վարչությանը:

 

40.2. Պետական տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում մշակութային արժեքի իրական շուկայական գինը, որը նշվում է արտահանող անձի դիմումում: Եթե մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տվող պետական մարմինը որոշում է այլ գին, ապա պետական տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում դրանցից առավել բարձրը:

Պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է տվյալ անձի կողմից միաժամանակ արտահանվող մշակութային արժեքների գնահատության ընդհանուր գումարի նկատմամբ` ըստ սույն հրահանգի 15-րդ կետում նշված խմբավորումների:

 

41. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 16-րդ կետում նշված դրույքաչափերով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու լիազորությունը «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքով տրված է ՀՀ արտոնագրային վարչությանը (Հայարտոնագիր):

 

41.1. Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը հաշվարկվում և վճարվում են ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե գյուտի հայտի` ըստ էության փորձաքննության անցկացման համար գանձված պետական տուրքի գումարը չի համապատասխանում հայտով ներկայացված միասնական մտահղացում կազմող գյուտերի քանակին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են արտոնագիր տալու կամ նշանի գրանցման մասին որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքերում պետական տուրքերի չափերն ավելացվում են 50 տոկոսով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը հաշվարկվում և վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ միասին: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

Նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման համար պետական տուրքը վճարվում է նշանի գրանցման գործողության տասերորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

 

41.2. Սույն հրահանգի 16-րդ կետի 1 բ), 2 բ) և 3 բ) ենթակետերում նշված դրույքաչափերով պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է «Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին» Փարիզյան կոնվենցիայի համաձայն խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար:

Նշված տուրքը գանձվում է նաև «Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի» (PCT) համաձայն տրվող հայտերով կոնվենցիայով խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար:

Այսպես, եթե հայտատուի կողմից գյուտի (օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի) արտոնագիր տալու հայտով խնդրարկվում է կոնվենցիայով մեկից ավելի առաջնություն` ընդունենք հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար (կամ արդյունաբերական նմուշի համար), ապա պահանջվող յուրաքանչյուր առաջնության համար պետք է հաշվարկվի և վճարվի պետական տուրք 20 բազային տուրքի չափով:

 

41.3. Սույն հրահանգի 16-րդ կետի 1զ) և 2զ) ենթակետերով նախատեսված` գյուտի և օգտակար սարքի նկարագրության հրապարակման համար պետական տուրքերը գանձվում են միայն այդ օբյեկտների նկարագրությունների փաստացի ծավալից ելնելով (առանց հավակնության սահմանման և գծագրերի): Ընդ որում պետական տուրքի հաշվարկման նպատակով 1 էջ համարվում է 297 x 210 մմ չափերով թերթի վրա 1.5 միջակայքով տպագրված տեքստը, որն ունի հետևյալ դաշտերը` վերևից, աջից, ներքևից` 20, ձախից` 25 մմ: Տառատեսակն ընտրվում է այնպես, որ մեծատառերի բարձրությունը փոքր չլինի 3 միլիմետրից:

 

41.4. 16-րդ կետի 4 ժ) ենթակետում նշված դրույքաչափերով պետական տուրքը` նշանների նախկին ԽՍՀՄ վկայականի վերագրանցելիս, հաշվարկվում և գանձվում է միայն այն դեպքում, երբ սեփականատերը կամ վերջինիս անվանումը փոփոխվել է 1991թ. դեկտեմբերի 25-ից հետո:

 

41.5. Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար մինչև 1996թ. հուլիսի 24-ը (օրենքի ուժի մեջ մտնելը) չվճարված պետական տուրքերը հաշվարկվում և գանձվում են մինչ այդ գործող օրենսդրությամբ սահմանված չափերով, եթե պետական տուրքի վճարման վերաբերյալ հարցումը հայտատուին է ուղարկվել մինչև նշված օրը:

Եթե մինչև վերոհիշյալ ժամկետը գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի ներկայացված հայտերով «հայտ ներկայացնելու համար» պետական տուրքի վճարման վերաբերյալ հայտատուին հարցում չի ուղարկվել, ապա այդ տուրքերը ենթակա են վճարման սույն հրահանգում նշված դրույքաչափերով` հրահանգի հաստատման օրվանից մեկամսյա ժամկետում:

1996թ. հուլիսի 24-ից հետո, առանց համապատասխան հարցում ստանալու, վճարված և սույն հրահանգով նախատեսված կարգով հաշվարկման և վճարման ենթակա տուրքերի գծով վերահաշվարկը և առաջացած տարբերության գումարների վճարումը կատարվում է սույն հրահանգի հաստատման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

41.6 Եթե գյուտի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար որոնման աշխատանքը կատարվում է որոնման միջազգային կազմակերպության կողմից` Հայարտոնագրի պատվերով, ապա որոնման համար կատարված ծախսերն իրականացվում են սույն հրահանգի 16-րդ կետի 1 ը) ենթակետով սահմանված տուրքերի գումարների հաշվին` նույն կետի վերջին պարբերությամբ նախատեսված նվազեցման չափի (70%) սահմաններում:

 

42. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 17-րդ կետում նշված դրույքաչափերով:

Սույն կետում նշված ծառայությունների կամ գործողությունների կատարումը ՀՀ օրենսդրությամբ դրված է համապատասխանաբար` ՀՀ արտաքին գործերի նախարարության կամ ՀՀ ներքին գործերի նախարարության մարմինների վրա:

 

42.1. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր տրվում է կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներին` տասը տարի ժամկետով («Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 21 և 24):

 

42.2. Արտասահման մեկնելու իրավունքի փաստաթղթեր տալու և ուրիշ երկրներից անձանց Հայաստանի հանրապետություն հրավիրելու համար, այդ փաստաթղթերում որևէ փոփոխություններ մտցնելու համար ՀՀ-ում բնակվելու իրավունքի փաստաթուղթ տալու համար, պետական տուրքը վճարվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ստանալը:

 

43. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 18-րդ կետում, իսկ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների պետական գրանցման համար պետական տուրքերը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար պետական տուրքերը, արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար պետական տուրքերը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար պետական տուրքերը` սույն հրահանգի համապատասխանաբար 19, 20, 21, 22 և 23-րդ կետերում նշված դրույքաչափերով:

 

44. Մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերը գանձվում են պետական բյուջե` մինչև Օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական տուրքի վճարումով իրականացվող այն ծառայությունների և գործողությունների համար, որոնց գծով սահմանված չեն եղել պետական տուրքի դրույքաչափեր և վճարման կարգ, դրա վճարումը կատարվում է Օրենքով սահմանված դրույքաչափերով` Օրենքի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

 

45. Պետական տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ տուրքային դրոշմանիշերով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

 

46. Պետական տուրքի վճարման ենթակա գումարը կլորացվում է մինչև 1 դրամ, ընդ որում ` մինչև 50 լուման հաշվի չի առնվում, իսկ 50-ից ավելին ընդունվում է որպես 1 դրամ:

 

47. Պետական տուրքի վճարման համար տուրքային դրոշմանիշերը (հետայսու դրոշմանիշեր) պատրաստվում են որոշակի արժողություններով, միասնական` ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նմուշով:

 

48. Պետական տուրքի դրոշմանիշերը սոսնձվում են դատարան, պետական արբիտրաժ և պետական տուրք գանձող այլ մարմիններին տրվող դիմումների վրա և մարվում պաշտոնատար այն անձանց ստորագրությամբ (կամ դրոշմելով համապատասխան պետական մարմնի կնիքը կամ դրոշմակնիքը), որոնք ընդունում կամ տալիս են փաստաթուղթը, նշելով մարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Ընդ որում պաշտոնատար անձի ստորագրությունը պետք է դրոշմանիշերի վրայով անցնի թղթի լուսանցքը:

Դեպոզիտային գործառնությունների համար պետական տուրքի դրոշմանիշերը փակցվում են այն անդորրագրի երկրորդ օրինակի (արմատիկի) վրա որով ընդունվում է դեպոզիտային գումարը, և մարվում է հաճախորդի ստորագրությամբ:

 

49. Պետական տուրքը փոխանցելու մասին վճարման հանձնարարագրերը պետական տուրքը վճարելու մասին բանկի անդորրագրերը կցվում են հայցադիմումներին, դիմումներին, վճռաբեկ գանգատներին և փաստաթղթերը տալու մասին պետական տուրք գանձող մարմնի գործերում մնացող համապատասխան նյութերի այն օրինակներին, որոնք հաստատում են գործարքը:

Նոտարական գործողությունների գրանցման համար նախատեսված սեղանամատյանում (նոտարական սեղանամատյանում) նշվում է բյուջե մուծված պետական տուրքի գումարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և բանկի փաստաթղթի համարը:

Այն դեպքում, երբ վճարողները ազատված են տուրքի վճարումից, այդ մասին կատարվում է նշում համապատասխան փաստաթղթերում (սեղանամատյաններ, հաշվառման գրքեր և այլն):

 

50. Պետական տուրքը կանխիկ դրամով վճարելու դեպքում, համապատասխան փաստաթղթին կցվում է պետական տուրքի գումարն ընդունող բանկի անդորրագրի առաջին օրինակը, իսկ վճարողի հաշվից փոխանցելիս` վճարման հանձնարարագրի վերջին օրինակը, երեսային կամ հակառակ կողմում «մուտքագրված է բյուջեի եկամուտներին.... դրամ» (բառերով) բանկի կողմից կատարված գրառումով, որը վավերացվում է առաջին և երկրորդ պաշտոնատար անձանց ստորագրություններով և բանկի կնիքով, նշելով վճարման հանձնարարագրի կատարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Եթե պետական տուրքի գումարի փոխանցումը կատարվում է ավանդատուի խնայողական դրամարկղում ունեցած ավանդային հաշվից, պետական տուրքի վճարումով փաստաթղթին կցվում է խնայողական դրամարկղի համար սահմանված ձևի տեղեկանքը վավերացված խնայողական դրամարկղի կնիքով:

 

51. Պետական տուրք գանձող մարմինները պետական տուրքի վճարումով գործերը և փաստաթղթերը պետք է քննարկման ընդունեն անկախ նրանից, թե որ բանկի միջոցով է կատարվել պետական տուրքի վճարումը:

 

52. Պետական տուրքը ենթակա է վճարման պետական (հանրապետական) բյուջե, իսկ օրենքով (տվյալ տարվա ՀՀ բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի մասին և այլն) սահմանված դեպքերում` համայնքների բյուջեներ:

 

ԲԱԺԻՆ VII. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

53. Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

 

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

բ) դատարանների և պետական արբիտրաժների կողմից դիմումները (գանգատները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ-ի) մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում կամ պետական արբիտրաժում քննության, կամ եթե հայցվորի կողմից չի պահպանվել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ եթե հայցը ներկայացված է անգործունակ անձի կողմից.

դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը կամ պետական արբիտրաժը գանձել են պետական տուրքը, գործի քննարկման ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.

ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցի բավարարման դեպքում.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան չի սահմանված.

է) մինչև համապատասխան մարմիններին դիմելը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում.

ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման համար մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

թ) դատարանով քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով հաստատված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը չեղյալ համարվելու դեպքում.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի կողմից որոշում ընդունելու դեպքում (գանգատը ներկայացնելու համար վճարված պետական տուրքը).

ի) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը, մինչև մեկնելու թույլտվություն ստանալը, արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:

 

54. Պետական բյուջե վճարված պետական տուրքը վերադարձվում է ֆինանսական մարմինների (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների) կողմից` պետական բյուջեի եկամուտների դասակարգման այն հաշվից, որին հաշվանցվել է գումարը:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմնին պետական տուրքի կամ նրա մի մասի վերադարձման իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմնին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի, պետական արբիտրաժի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքի մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

 

55. Պետական տուրքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, իսկ սույն հրահանգի 45 կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:

 

56. Դրոշմանիշերով վճարված պետական տուրքը վերադարձնելու համար, համապատասխան ֆինանսական մարմնին (տեղական գանձապետական բաժանմունքին) ներկայացվում է այն դիմումը կամ այլ փաստաթուղթը, որի վրա պետական տուրք գանձող մարմնին դիմելու ժամանակ սոսնձված և սահմանված կարգով մարված են եղել դրոշմանիշերը, բացի այն դեպքերից, երբ պետական տուրքի վճարումով փաստաթղթերը մնում են պետական տուրք գանձող մարմնում կամ, երբ դրոշմանիշերը փակցված են այդ մարմնի հաշվառման գրքերում (սեղանամատյաններում):

Այն գործերով, որոնք մնում են պետական տուրք գանձող մարմնում, պետական տուրքը վերադարձնելու համար այդ մարմնի կողմից տրված տեղեկանքում նշվում է, որ համապատասխան փաստաթղթերը (հայցադիմում, վճարման հանձնարարագիր, անդորրագիր, դրոշմանիշ) գտնվում են տվյալ մարմնի գործերում:

 

57. Դրոշմանիշերով վճարված պետական տուրքը վերադարձվում է վճարողի բնակվելու վայրի ֆինանսական մարմնի (տեղական գանձապետական բաժանմունքի) կողմից:

 

ԲԱԺԻՆ VIII. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

58. Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն հրահանգով նախատեսված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրված է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

 

59. Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե նրանցից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում, բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե վճարողից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Ընդ որում, նշված կարգը կիրառվում է նաև սույն հրահանգի 34.3 և 34.6 կետերում նշված պայմաններում, գործը լուծելիս, որոշմամբ սահմանված հայցագնի և նախնական հայցագնի նկատմամբ հաշվարկված պետական տուրքի գումարների տարբերության (լրացուցիչ վճարման ենթակա) գանձման ժամանակ:

Պետական տուրքերի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար Օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է իրավաբանական անձանցից` անվիճելի կարգով, իսկ ֆիզիկական անձանցից և այլ վճարողներից` դատական կարգով:

 

60. Պետական տուրքերի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև վերադասության կարգով:

 

61. Պետական տուրքերը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:

Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

 

* *

*

 

62. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

63. Պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման և պահպանման վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 30.12.96 ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960093

 

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
25.12.1996
N 563
Հրահանգ