(ուժը կորցրել 16.12.16 ՀՕ-224-Ն օրենք)
010.0030.170104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 33-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում իրենց ծրագիրը, տարածքային ընդգրկումը և կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին ծանուցելով պետական լիազորված մարմին: Նշված ժամկետում պետական լիազորված մարմին չծանուցած կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:
Այն կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները), որոնք թեև նշված ժամկետում ծանուցել են լիազորված մարմին, սակայն ներկայացված ծրագրի և կանոնադրության փոփոխությունները չեն գրանցվել, իրավունք ունեն կուսակցության (հասարակական-քաղաքական կազմակերպությունների) ծրագիրն ու կանոնադրությունը սահմանված կարգով համապատասխանեցնել օրենքի պահանջներին և մինչև 2004 թվականի փետրվարի 15-ը կրկին դիմել պետական լիազորված մարմին: Կրկին չդիմելու կամ կրկին դիմելու և մերժում ստանալու դեպքում կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:
Սույն հոդվածով սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են մինչև 2004 թվականի ապրիլի 15-ը սահմանված կարգով ընդունել որոշում լուծարման մասին: Սահմանված ժամկետում լուծարման մասին որոշում չընդունելու կամ պետական լիազոր մարմին չծանուցելու դեպքում պետական լիազոր մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, դիմում է դատարան` կուսակցությունը (հասարակական-քաղաքական կազմակերպությունը) լուծարելու պահանջով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
17 հունվարի 2004 թվականի
ՀՕ-30-Ն