/չի գործում 01.03.97 թվականից` 03.12.96 օրենք/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը որոշում է.
i
1. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին`
ա/ մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը քրեական և քաղաքացիական օրենսդրությունը համապատասխանեցնել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.
բ/ երեք ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացնել սնանկացման վերաբերյալ գործերի քննման դատական մարմինների ձևավորման մասին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա/ մեկ ամսվա ընթացքում հաստատել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատիրոջը /սեփականատերերին/, մասնակիցներին և անհատ ձեռներեցներին պատկանող այն գույքի կազմը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել.
բ/ երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
գ/ մեկ ամսվա ընթացքում սահմանել չիրացված գույքի տնօրինումը իրականացնող պետական /իշխանության տեղական/ լիազորված մարմինների ցանկը: