ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«15» 03 1996 Թ. «20» 03 1996 Թ.
ԹԻՎ 161 ՀՐԱՄԱՆՈՎ ԹԻՎ 108 ՀՐԱՄԱՆՈՎ
i
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 17 ՕԳՈՍՏՈՍԻ 1993 Թ. ԹԻՎ 02080/3-3 ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ /այդ թվում` ԱՊՀ անդամ հանդիսացող/ պետությունների միջև կնքված օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերով ավելի քան մեկ պետության օդային տարածքով իրականացվող օդային հաղորդակցությունը ընդունվում է որպես միջազգային օդային հաղորդակցություն, որը պետք է իրականացվի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի /ստորագրված Չիկագոյում 1944 թ. դեկտեմբերի 7-ին/ սահմանած սկզբունքների ու կանոնների շրջանակներում, հիմնվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 29-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիային միանալու մասին» որոշման վրա ու առաջնորդվելով նշված Կոնվենցիայի 15 հոդվածի դրույթներով և «Հայաստանի Հանրապետության հարկերի ու տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հարկային պետական տեսչության 17 օգոստոսի 1993 թվականի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու վճարման կարգի մասին» թիվ 02080/3-3 հրահանգում կատարվում է հետևյալ փոփոխությունը`
i
Հրահանգի IX բաժնի 26 կետի «բ» ենթակետի 2-րդ մասը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«Միջազգային օդային հաղորդակցության ուղիներով /այդ թվում` Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ պետությունների միջև/ օդային տրանսպորտով կատարվող ուղևորների և ուղեբեռների փոխադրման ծառայությունների համար, այդ փոխադրումները միասնական միջազգային փաստաթղթերով ձևակերպելու դեպքում, անցած տարածության չափանիշը չի կիրառվում և դրանք հանդիսանում են արտահանվող ծառայություններ ու ամբողջությամբ ազատվում են ավելացված արժեքի հարկից»:
Հրահանգի սույն փոփոխությունը գործողության մեջ է դրվում 1996 թվականի ապրիլի 1-ից:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.03.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960011