/ուժը կորցրել է 29.01.97 թիվ 23 հրաման/
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 Թ.
ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 154 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների նախարարությունը բյուջեի հաշվին պահվող հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների /անկախ սեփականության ձևից/ արտադրանքի, աշխատանքների ու ծառայությունների ինքնարժեքի կազմի մեջ մտնող պաշտոնային գործուղումների ծախսերի համար 1996 թ. մայիսի 1-ից սահմանում է հետևյալ նորմաները:
1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում օրական ոչ ավելի, քան 105000 ռուբլի, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում` 63000 ռուբլի, այլ բնակավայրերում` 38000 ռուբլի: Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 18000 ռուբլու չափով: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:
Վերը նշված նորմաներով հաշվարկված ծախսերը վճարվում են Ռուսաստանի Դաշնության արժույթով:
2. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը հատուցել` Երևան քաղաքում օրական ոչ ավելի, քան 900 դրամ, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում` 800 դրամ, իսկ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 500 դրամի չափով:
3. 1996 թ. մայիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության 1995 թ. հուլիսի 12-ի թիվ 4-1-3 նամակը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
29.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960021