(ուժը կորցրել է 14.09.01 թիվ 328 որոշում)
i
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
«26» 07 1996Թ. թիվ 292
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակացության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թ. հոկտեմբերի 13-ի և ՀՀ Կառավարության 1994 թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկությունների մասնակցության մասին» թիվ 67 որոշումների պահանջներից, ՀՀ ֆինանսների նախարարությունը սույն հրահանգով սահմանում է ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալներում պետական ձեռնարկությունների /բացառությամբ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ձեռնրկությունների/ մասնակցության վերաբերյալ համաձայնություն տալու պայմանները:
1. ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը պետական ձեռնարկությունները մասնակցում են բացառապես շահույթի բաշխումից հետո մնացած ազատ միջոցների հաշվին:
2. Պետական ձեռնարկությունները կարող են մասնակցել ՀՀ մեկ կամ մի քանի բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը:
3. ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը մասնակցելու համար պետական ձեռնարկությունները ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտ, որտեղ նշվում են մասնակցության չափը, ինչպես նաև տվյալներ այլ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը իրենց մասնակցության վերաբերյալ:
Նշված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը.
ա/ Ձեռնարկության վարչության համաձայնությունը շահույթի բաշխումից հետո մնացած ազատ միջոցների հաշվին ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը մասնակցելու մասին.
բ/ ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը ձեռնարկության մասնակցության ֆինանսատնտեսական հիմնավորումը:
գ/ Պետական ձեռնարկության վերջին հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը բնութագրող տվյալները, հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, շահույթի հաշվարկները.
դ/ Ձեռնարկության ֆինանսական դրության վերաբերյալ աուդիտորային կազմակերպության կամ ձեռնարկությանը սպասարկող բանկային հիմնարկության եզրակացությունը. /եթե այդ բանկում չի կատարվում ներդրումը/:
ե/ ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալներում մասնակցության վերաբերյալ պետական ձեռնարկության վերադաս մարմնի համաձայնությունը:
զ/ Տեղեկանք ՀՀ Հարկային տեսչությունից տվյալ ժամանակաշրջանի դրությամբ պետական բյուջեի նկատմամբ ձեռնարկության պարտավորությունների կատարման վերաբերյալ.
է/ Տեղեկանք բանկից նրա ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ /գրաֆիկորեն 6 ամսվա կտրվածքով/` հավաստիացված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
4. ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը չեն կարող §
մասնակցել.
ա/ բյուջեից ֆինանսավորվող պետական ձեռնարկությունները,
բ/ տվյալ տարում սեփականաշնորհման ծրագրի մեջ ընդգրկված պետական ձեռնարկությունները.
5. ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկությունների մասնակցության վերաբերյալ իր եզրակացությունը տալիս է սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքները ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:
6. ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալների ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ պետական ձեռնարկության անկայուն ֆինանսական վիճակի, պետական բյուջեին պարտադիր վճարումների չապահովման, վարկային միջոցների ժամանակին մարման վերաբերյալ պայմանագրային պարտավորությունների թերակատարման, ինչպես նաև տվյալ բանկի անկայուն ֆինանսական վիճակի դեպքերում:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
14.08.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960042