030.0177.111103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-793 հրամանագրի (2001 թվականի օգոստոսի 14-ի ՆՀ-915 և 2003 թվականի հունվարի 13-ի ՆՀ-1263-Ա հրամանագրերի խմբագրությամբ) առաջին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունը`
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պարտականություններից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Սեյրան ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ:
11 նոյեմբերի 2003 թ.
ՆՀ-177-Ա