i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 1996 թ. թիվ 663
«ՆՈՐ ՆՈՐՔ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ ԹԻՎ 9 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ
i
1. Նկատի ունենալով «Նոր Նորք» ուսանողական ավանի թիվ 9 մասնաշենքը որպես բնակարանային ֆոնդ վերակառուցելու աննպատակահարմարությունը այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` որպես հանրակացարան շահագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում իրականացնել նշված մասնաշենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 16-ի «Երևանի քաղաքապետարանին շենքեր հանձնելու մասին» թիվ 144 որոշումը` «Նոր Նորք» ուսանողական ավանի թիվ 9 մասնաշենքի մասով: