Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 1996 թ. թիվ 661

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության Երևան քաղաքի թիվ 5 ռադիոկայանի վարչական շենքը` կից կառույցներով (18.000 քառ.մ տարածությամբ) ու տեխնիկական սարքավորումներով, հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ռադիոկայանի վարչական շենքի, կից կառույցների և տեխնիկական սարքավորումների հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման - ընդունման աշխատանքները:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել նշված ռադիոկայանի տարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.12.1996
N 661
Որոշում