«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1996 թ. թիվ 374
i
«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՄՈՐԱՆԴՈՒՄԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՀԱՍՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով 1996 թ. հունիսի 14-ին Երևանում ստորագրված «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» համաձայնության մեմորանդումով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» համաձայնության մեմորանդումին (այսուհետև` մեմորանդում) համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից ստացվող հասույթի տնօրինման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենը հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության Երևանի, Բաղրամյանի, Սևանի, Գյումրիի և «Երևանի համակցված կերերի գործարան» դուստր ձեռնարկություններին` այն վերամշակելու և արտադրված ալյուրը հացաթխման նպատակով օգտագործելու համար:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենը նախարարության կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության դուստր ձեռնարկություններում մուտքագրել մեկ տոննա պարենային ցորենը 89500 դրամով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենի իրացումից գոյացող դրամական միջոցների հավաքագրման և հետագա օգտագործման նպատակով սույն որոշումն ունի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում համապատասխան առևտրային բանկում բացել առանձին տոկոսադրույքով դրամային ու դոլարային հաշիվներ և դրանց բանկային ռեկվիզիտները հայտնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 10-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
դեկտեմբերի 10-ի թիվ 374 որոշմամբ
ԿԱՐԳ
«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՄՈՐԱՆԴՈՒՄԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՀԱՍՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է 1996 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» համաձայնության մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող հասույթի տնօրինման կարգը:
2. Մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենը տնօրինում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և այն սույն կարգին համապատասխան օգտագործման է հանձնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության Երևանի, Բաղրամյանի, Սևանի , Գյումրիի և «Երևանի համակցված կերերի գործարան» դուստր ձեռնարկություններին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունները պարենային ցորենի վերամշակումից ստացված ալյուրի և թեփի իրացումից գոյացող գումարները (մեկ տոննա ցորենի դիմաց` 217 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ), իրացմանը հաջորդող երկու բանկային օրվա ընթացքում, մինչև 1996 թվականի դեկտեմբերի 13-ը փոխանցում են համապատասխան առևտրային բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած տարանցիկ դրամային հաշվին (այսուհետև` թիվ 1 հաշիվ):
4. Թիվ 1 հաշվին նշված գումարների փոխանցումն ուշացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունները յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հանրապետական բյուջե են վճարում տույժ` ժամկետանց գումարի 0,25 տոկոսի չափով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թիվ 1 հաշվում առնվազն 10416 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ կուտակվելուց հետո 30 օրվա ընթացքում այդ գումարը փոխարկում է ԱՄՆ-ի դոլարի և ավանդավորում համապատասխան առևտրային բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած առանձին շահութատոկոսով դոլարային հաշվում (այսուհետև` թիվ 2 հաշիվ):
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ապահովում է ներքին ֆինանսական գնահատման իրականացումը, որով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը որոշում են դոլարային հաշվից ֆինանսական միջոցների օգտագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի ծավալը, բնույթը և ներկայացնելու ժամկետները: Ներքին ֆինանսական գնահատման ավարտից հետո 15 օրվա ընթացքում նշված նախարարությունները կարող են վերանայել թիվ 2 հաշվից միջոցների օգտագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսակները և ցանկը:
7. Թիվ 2 հաշվում կուտակված գումարները ներքին ֆինանսական գնահատման ավարտից հետո օգտագործվում են հետևյալ նպատակներով`
ա) մինչև 7 մլն ԱՄՆ-ի դոլար գումարով հանրապետության բնակչության համար հացի արտադրության նպատակով պարենային ցորենի լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերում, որն առաքվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկություններին.
բ) մինչև 3416000 ԱՄՆ-ի դոլար գումարով բնական գազի ձեռքբերում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնի կողմից Հրազդանի և Երևանի ջերմաէլեկտրակայաններին վաճառելու և արտադրված էլեկտրաէներգիան էլեկտրացանցերի միջոցով իրացնելու համար:
Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնի հետ կնքում է այդ միջոցները սահմանված չափերով վարկի ձևով դրանց հատկացնելու վերաբերյալ վարկային պայմանագրեր:
8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պարենային ցորենի լրացուցիչ խմբաքանակի և բնական գազի վաճառքից գոյացած միջոցներն ամբողջությամբ մինչև 1996 թվականի դեկտեմբերի 30-ը ավանդավորվում են համապատասխան առևտրային բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած առանձին` տոկոսադրույքով տարանցիկ դրամային հաշվում (այսուհետև` թիվ 3 հաշիվ):
9. Թիվ 2 հաշվի գումարների լրիվ սպառումից և թիվ 3 հաշվում պարենային ցորենի լրացուցիչ խմբաքանակի, բնական գազի վաճառքից գոյացած միջոցների կուտակումից հետո այդ հաշվում եղած ամբողջ մնացորդը մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը փոխանցվում է հանրապետական բյուջե, որից հետո սույն կարգով նախատեսված բոլոր հաշիվները փակվում են:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատու է սույն կարգով նախատեսված հաշիվների, դրանցում կատարվող ավանդավորումների, հաշիվներից վճարումների, մատյանների, գրանցումների և այլ փաստաթղթերի պատրաստման ու վարման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը ֆինանսական հաշվետվությունների տրամադրման համար:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատրաստում է սույն կարգով նախատեսված հաշիվների հաշվետվություններ` այդ հաշիվներում առաջին ավանդավորումից հետո 10 օրվա ընթացքում և այնուհետև` յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ:
Թիվ 1 հաշվի հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ավանդավորման բոլոր ամսաթվերի, ավանդների աղբյուրների (ձեռնարկության անվանումը, այն սպասարկող առևտրային բանկի անվանումը և հաշվի համարը), ավանդավորման գումարի, ավանդավորումից գոյացած շահութատոկոսի և տոկոսադրույքի վերաբերյալ:
Թիվ 2 հաշվի հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ավանդավորման բոլոր ամսաթվերի, դրամն ԱՄՆ-ի դոլարի փոխարկման և դոլարային հաշվում ավանդավորման օրվա փոխարժեքի, ավանդավորումից գոյացած շահութատոկոսի ու տոկոսադրույքի վերաբերյալ:
Թիվ 3 հաշվի հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ավանդավորման բոլոր ամսաթվերի, ավանդների աղբյուրների (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունների կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնի, այն սպասարկող առևտրային բանկի անվանումը և հաշվի համարը), ավանդավորման գումարի, ավանդավորումից գոյացած շահութատոկոսի և տոկոսադրույքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատրաստում է նաև թիվ 3 հաշվից ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որում պարունակվում են տեղեկություններ հաշվից գումարի հանման ամսաթվի, դրա չափի, հանրապետական բյուջե փոխանցված գումարի չափի, հանրապետական բյուջեի հաշվին ավանդավորման ամսաթվի, հանրապետական բյուջեի հաշվի համարի վերաբերյալ:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը տեղեկություններ է հաղորդում համապատասխան առևտրային բանկում սույն կարգով նախատեսվող հաշիվների համարների վերաբերյալ, հանձնարարում է համապատասխան առևտրային բանկին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանն ամենամսյա հաշվետվություններ տրամադրել այդ հաշիվների սկզբնական և վերջնական հաշվեկշիռների ու դրանցում առկա միջոցների շարժի վերաբերյալ:
13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, ոչ ուշ, քան պարենային ցորենի յուրաքանչյուր խմբաքանակի ստացման օրը ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կովկասյան գրասենյակ է ներկայացնում մեմորանդումին համապատասխան ստացված պարենային ցորենի խմբաքանակի բաշխման պլանը` ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունների:
14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը փոխանցման կետում մեմորանդումին համապատասխան ստացված պարենային ցորենի բեռնաթափումից հետո 15 օրվա ընթացքում և այնուհետև` յուրաքանչյուր 30 օրը մեկ անգամ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կովկասյան գրասենյակ է ներկայացնում հաշվետվություն ցորենի շարժի վերաբերյալ:
Հաշվետվությունը պարունակում է տեղեկություններ փոխանցման կետում ստացված պարենային ցորենի յուրաքանչյուր խմբաքանակի կշռի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկություններին բաշխված պարենային ցորենի կշռի, այդ ձեռնարկությունների գտնվելու վայրի, յուրաքանչյուր ձեռնարկությանը հատկացված պարենային ցորենի կշռի, դրա վաճառքից գոյացած գումարի մեծության (դրամով և ԱՄՆ-ի դոլարի համարժեքով), պարենային ցորենից արտադրված ալյուրի կշռի, հաշվետու ժամանակաշրջանի վերջում պահեստում առկա պարենային ցորենի կշռի և փչացած կամ ոչ պիտանի համարված պարենային ցորենի կշռի, ինչպես նաև վաճառված ալյուրի քանակի վերաբերյալ:
15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թիվ 2 հաշվից 350000 ԱՄՆ-ի դոլար գումարի սահմաններում ապահովում է մեմորանդումով և սույն կարգով նախատեսված գործունեության անկախ ֆինանսական աուդիտի իրականացումը` հաշվապահական հաշվառման համընդհանրորեն ընդունված սկզբունքներին համապատասխան: