(ուժը կորցրել է 08.10.01 թիվ 954 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 1996 թ. թիվ 370
i
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ նրա կողմից սահմանված կարգով` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման լիցենզիա ունեցող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները:
i
2. Սահմանել, որ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ժամանակ նշվում է դրանց անվանումը, ծածկագիրը, ընդունման, վավերացման կամ ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գրանցման համարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 6-ից: