(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ և
Արհեստակցական միությունների հայկական
հանրապետական խորհուրդ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 1990թ. թիվ 531
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԽԵՂՈՒՄ ԿԱՄ ՑՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ (ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ) ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.
Ի լրումն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1984 թվականի հունիսի 21-ի N 372 որոշման, թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության մինիստրությանը որոշելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղում կամ ցնցում ստացած անձանց (մարտիկների) և նրանց հաշմանդամության պատճառական կապը:
Սահմանել, որ նշված անձանց վրա տարածվում են Հայրենական պատերազմի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները: