i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 1996 թ. թիվ 572
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Մարզպետների կողմից մարզային ենթակայության ձեռնարկությունների, համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման կառավարման օպերատիվության ապահովման նպատակով սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքները 1996 թվականի նոյեմբերի 1-ից մարզպետներին տրամադրում են ամենօրյա տեղեկատվություն մարզային ենթակայության ձեռնարկությունների, բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև մարզպետարանի պահպանման նախահաշվով սահմանված ծախսերի դրամարկղային կատարման վերաբերյալ: