Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԴՐ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 1996 թ. թիվ 328

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման, հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի և պետական կառավարման մարմինների մասնագետների իրավական պատրաստության հետագա բարելավման, տնտեսական բարեփոխումների իրավական բնագավառում գիտական հետազոտությունների խորացման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտը վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի վերակառուցման միջոցառումներն իրականացվելու են կադրերի որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.1996
N 328
Որոշում