030.0005.150403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-1080 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ՆՀ-1218-Ն հրամանագրի խմբագրությամբ` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դրոշի մասին» ՆՀ-1080 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) վերնագրում «ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
բ) նախաբանում «ներքին գործերի մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
գ) առաջին և երկրորդ կետերում «ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
դ) հրամանագրով հաստատված կանոնադրության վերնագրում և առաջին կետում «ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
ե) առաջին կետում «նախարարության» բառը փոխարինել «ոստիկանության» բառով,
զ) երկրորդ կետում «ներքին գործերի նախարարությանը» բառերը փոխարինել «ոստիկանությանը» բառով,
է) չորրորդ կետում «ներքին գործերի նախարարությունում» բառերը փոխարինել «ոստիկանությունում» բառով,
ը) հինգերորդ կետում «ներքին գործերի նախարարը» բառերը փոխարինել «ոստիկանության պետը» բառերով,
թ) վեցերորդ կետում «ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով,
ժ) հրամանագրով հաստատված դրոշի նկարագրության վերնագրում և առաջին պարբերությունում «ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
ժա) երրորդ պարբերությունում «ներքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով,
ժբ) չորրորդ պարբերությունում «ներքին գործերի մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ «ՆԳՆ» հապավումը փոխարինել «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
15 ապրիլի 2003 թ.
ՆՀ-5-Ն