Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 19 ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

13 մարտի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

i

մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով և 101 հոդվածի 1-ին կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 25 հոդվածի 1-ին կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996 թ. մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի զեկուցումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պ ա ր զ ե ց.

կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագիրը կնքվել է 1996 թվականի մարտի 4-ին, Վաշինգտոնում` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև:

Նշված համաձայնագրի հիման վրա Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 2,6 միլիոն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք վարկ, որը ներկայումս կազմում է մոտ 3,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար:

Վարկը տրամադրված է 35 տարի ժամկետով` 1996-2030 թթ.: Վարկը անտոկոս է, տասը տարի արտոնյալ ժամկետով, մարումը սկսվելու է 2006 թվականից:

Վարկի մարման ժամկետները նախատեսված են առաջին տասը տարում` 2006-2015 թթ. տարեկան 1,25 տոկոսի չափով, 2015-2030 թթ.` 2,5 տոկոսի չափով:

Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկը, նպատակ ունենալով խթանել տնտեսական բարեփոխումները, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է որոշակի պայմաններով, որոնք շարադրված են համաձայնագրին կից չորս ժամանակացույցերում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 և 68 հոդվածներով, սահմանադրական դատարանը ո ր ո շ ե ց.

i

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996 թ. մարտի 4-ին կնքված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.1996
N ՍԴՈ-2
Որոշում