Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1615-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1615-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

 

1. Ճարտարապետաշինարարական նախագծերի ճարտարապետական մասի կազմում:

2. Ճարտարապետաշինարարական նախագծերի կոնստրուկտորական մասի կազմում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմում:

4. Ճարտարապետաշինարարական նախագծի ինտերիերի, էքստերիերի դիզայնի գեղարվեստակոնստրուկտորական մասի կազմում:

 

2. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննություն:

 

3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքներ:

7. Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային, տնտեսական) նպատակով կառուցապատողի կողմից 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների կառուցում, վերակառուցում:

8. 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների կառուցում կամ վերակառուցում:

9. 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների կառուցում կամ վերակառուցում:

10. 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների կառուցում կամ վերակառուցում:

11. 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցում կամ վերակառուցում:

12. 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցում կամ վերակառուցում:

 

4. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքների հսկողություն:

14. Ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցապատողի կողմից 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

15. 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

16. 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

17. 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

18. 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

19. 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2023
N 1615-Ն
Որոշում