Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ...

29.02.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.11.2002  -ից մինչեւ   29.02.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 29.02.08թ` 11.10.07 ՀՕ-195-Ն օրենք)

010.0421.021102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» կետերով.

«զ) դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կազմակերպվող հրապարակային սակարկությունների և դրանց արդյունքում արժեթղթերով կատարվող գործարքների վրա.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում պետությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի մասնավորեցման շրջանակներում կատարվող գործարքների վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահն իրականացված` պետական գույքի մասնավորեցման հետ կապված հարաբերությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

2 նոյեմբերի 2002 թ.

ՀՕ-421-Ն

 

 

pin
ՀՀ 23.10.2002
N ՀՕ-421-Ն օրենք