21.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2020 թվականի N 461-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Սահմանել`
1) հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) քրեակատարողական ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները` համաձայն N 2 հավելվածի.
3) պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.05.2024 թիվ 341-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 20.05.2024 թիվ 341-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշում)
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների
պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու
մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն
որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսի 1-ին:
Սակայն սույն նորմատիվ որոշումը չի կարող ուժի մեջ մտնել
2020 թվականի օգոստոսի 1-ից, քանի որ դրա պաշտոնական
հրապարակումն իրականացվել է միայն 2020 թվականի օգոստոսի 7-ին:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ
մասի պահանջը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքի պահանջները ԻՐՏԵԿ-ը սույն որոշման ուժի մեջ մտնելու
օրը նշել է դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը`
2020 թվականի օգոստոսի 8-ը:
------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի
2020 թ. հուլիսի 30-ի
N 461-Ն որոշման
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն կարգի 3-րդ կետով նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով:
3. Մասնագիտություններ'
1) «Իրավագիտություն».
2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Ագրոէկոնոմիկա», «Եվրոպագիտություն».
3) «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն (մարքեթինգ)», «Ագրոբիզնես».
4) «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»:
Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի
2020 թ. հուլիսի 30-ի
N 461- Ն որոշման
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Ծառայության բնույթը | Մասնագիտությունը |
|ը/կ| | |
|___|_________________________|_______________________________________|
|1. |Անվտանգության ապահովում |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
|___|_________________________|_______________________________________|
|2. |Պահպանության ապահովում |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
|___|_________________________|_______________________________________|
|3. |Հատուկ նշանակություն |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
|___|_________________________|_______________________________________|
|4. |Ուղեկցումներ |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
|___|_________________________|_______________________________________|
|5. |Ներքին անվտանգություն |Իրավագիտություն |
|___|_________________________|_______________________________________|
|6. |Շտաբ |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
|___|_________________________|_______________________________________|
|7. |Օպերատիվ |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
|___|_________________________|_______________________________________|
|8. |Հերթապահություն |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ |
| | |մասնագիտությամբ բարձրագույն |
| | |կրթություն |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ փոխվարչապետի
2020 թվականի հուլիսի 30-ի
N 461-Ն որոշման
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են պրոբացիայի ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները:
2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն հավելվածի 3-րդ կետում նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով:
3. Մասնագիտություններ`
1) «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն».
2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր».
3) «Իրավագիտություն».
4) «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն».
5) «Սոցիալական աշխատանք».
6) «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ:
(3-րդ հավելվածը լրաց. 20.05.2024 թիվ 341-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2020 թվական: