15.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 27-Ն
«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
1) «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(1-ին կետը փոփ. 11.12.2023 թիվ 54-Ն որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 27-Ն որոշման
նկար
Բաժին 1. Տվյալներ էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ
.___________________________________________________________________
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Գնված |Սեփական |Վաճառված |
| |ծածկա-|միավորը| |արտադ- | |
| |գիրը | | |րություն| |
| | | |____________|________|____________|
| | | |Բնե- |Արժե- |Բնեղեն |Բնե- |Արժե- |
| | | |ղեն |քով |արտահայ-|ղեն |քով |
| | | |արտա-|հազար |տությամբ|արտա-|հազ. |
| | | |հայ- |դրամ | |հայ- |դրամ |
| | | |տու- |(առանց| |տու- |(առանց|
| | | |թյամբ|ավե- | |թյամբ|ԱԱՀ և |
| | | | |լացված| | |ակցի- |
| | | | |արժեքի| | |զային |
| | | | |հարկի | | |հարկի)|
| | | | |(ԱԱՀ) | | | |
| | | | |և ակ-| | | |
| | | | |ցիզա- | | | |
| | | | |յին | | | |
| | | | |հարկի)| | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Էլեկտրաէներգիա |110 |հազար | | | | | |
| | |կիլովատ| | | | | |
| | |ժամ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Ջերմային էներգիա|111 |հազար | | | | | |
| | |գեգա- | | | | | |
| | |ջոուլ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Բնական գազ |112 |հազար | | | | | |
| | |խորա- | | | | | |
| | |նարդ | | | | | |
| | |մետր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Սեղմված գազ |113 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Հեղուկ գազ |114 |հազար | | | | | |
| | |լիտր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Բենզին |115 |հազար | | | | | |
| | |լիտր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Ավիաբենզին |116 |հազար | | | | | |
| | |լիտր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Կերոսին |117 |հազար | | | | | |
| | |լիտր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Ավիակերոսին |118 |հազար | | | | | |
| | |լիտր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Դիզելային |119 |հազար | | | | | |
|վառելիք | |լիտր | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Մազութ |120 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Բիտում |121 |տոննա | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Քսայուղեր |122 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Քարածուխ |123 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Փայտածուխ |124 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Վառելափայտ |125 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Այլ փայտի թափոն |126 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Գոմաղբ |127 |կգ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Արեգակնային |128 |հազար | | | | | |
|էներգիա | |կիլո- | | | | | |
| | |վատտ | | | | | |
| | |ժամ | | | | | |
|________________|______|_______|_____|______|________|_____|______|
|Այլ |199 | | | | | | |
.___________________________________________________________________
._________________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Պահուստներ |Սպառում | այդ թվում |
| |ծածկա-| |ընդամենը| |
| |գիրը | | | |
| | |____________|________|___________________________|
| | |Հուն- |Դեկ- |Բնեղեն |Էլեկտրա-|Էներ-|Ոչ |Տրանս-|
| | |վարի |տեմ- |արտահայ-|էներ- |գետիկ|էներ-|պոր- |
| | |1-ի |բերի |տությամբ|գիայի և |նպա- |գետիկ|տում |
| | |դրու- |31-ի |(1+3- |(կամ) |տակ- |նպա- | |
| | |թյամբ |դրու-|4+6-7) |ջերմա- |ների |տակ- | |
| | |(տարե-|թյամբ| |էներ- |համար|ների | |
| | |սկիզբ)|(տարե| |գիայի | |համար| |
| | | |վերջ)| |արտադ- | | | |
| | | | | |րության | | | |
| | | | | |համար | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
| Ա | Բ | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Էլեկտրաէներգիա |110 |X |X | | | |X | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Ջերմային էներգիա|111 |X |X | | | |X |X |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Բնական գազ |112 |X |X | | | | |X |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Սեղմված գազ |113 | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Հեղուկ գազ |114 | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Բենզին |115 | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Ավիաբենզին |116 | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Կերոսին |117 | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Ավիակերոսին |118 | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Դիզելային |119 | | | | | | | |
|վառելիք | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Մազութ |120 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Բիտում |121 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Քսայուղեր |122 | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Քարածուխ |123 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Փայտածուխ |124 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Վառելափայտ |125 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Այլ փայտի թափոն |126 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Գոմաղբ |127 | | | | | | |X |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Արեգակնային |128 |X |X | | | | |X |
|էներգիա | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|________________|______|______|_____|________|________|_____|_____|______|
|Այլ |199 | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ __________________ __________________
կամ այլ լիազորված անձ)` (ազգանուն, անուն) (ստորագրություն)
«___»___________ 20__թ.
(1-ին հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն, 11.12.2023 թիվ 54-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 27-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտները), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվության «Գնված» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ տնտեսավարող սուբյեկտներից:
8. Հաշվետվության «Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:
9. Հաշվետվության «Վաճառված» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ տնտեսավարող սուբյեկտներին (բացառությամբ իր ներկայացուցչությունների և առանձնացված ստորաբաժանումների):
10. Հաշվետվության «Պահուստներ» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:
11. Հաշվետվության «Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:
12. Հաշվետվության «Էլեկտրաէներգիայի և (կամ) ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է տնտեսավարող սուբյեկտում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:
13. Հաշվետվության «Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:
14. Հաշվետվության «Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
15. Հաշվետվության «Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների և ուղևորների փոխադրման համար:
(2-րդ հավելվածը լրաց. 11.12.2023 թիվ 54-Ն որոշում)