19.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 23-Ն
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 48-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 23-Ն որոշման
նկար
Բաժին 1. Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկումը
._______________________________________________________.
|Օբյեկտների |Գործարկված շենքի |Իրականացված |
|անվանումը |և շինության |շինարարության |
| |մակերեսը` |արժեքը, հազար դրամ|
| |քառակուսի մետր |(առանց ավելացված |
| | |արժեքի հարկի) |
|__________________|_________________|__________________|
| 1 | 2 | 3 |
|__________________|_________________|__________________|
|__________________|_________________|__________________|
|__________________|_________________|__________________|
|__________________|_________________|__________________|
|__________________|_________________|__________________|
._______________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»___________ 20__թ.
(1-ին հավելվածը փոփ. 11.12.2023 թիվ 63-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 23-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, իսկ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների հաշվին գործարկված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) վերաբերյալ տվյալները:
6. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում են յուրաքանչյուր օբյեկտի համար շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին ըստ տնտեսական գործունեության տեսակների (առցանց ներկայացման դեպքում ընտրել):
7. Հաշվետվության սյունակներ 2-ում և 3-ում համապատասխանաբար լրացվում են գործարկված շենքի և շինության մակերեսը` քառակուսի մետրով և իրականացված շինարարության արժեքը, հազար դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):
(2-րդ հավելվածը փոփ. 11.12.2023 թիվ 63-Ն որոշում)