Սեղմել Esc փակելու համար:
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱ ...

 

24.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2019 թվականի թիվ 50-Ն

 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կատը փոփ. 17.01.2024 թիվ 10-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (քաղ. ավիացիա) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը

._____________________________________________________________________.

|Բեռի տեսակը և   |Բեռի փոխադրման ուղղությունը|Սակագինը, առանց         |

|տեսակի ծածկագիրը|1-հանրապետությունից դուրս  |ավելացված արժեքի  հարկի |

|                |2-դեպի հանրապետություն     |(ԱԱՀ), (տոննա/կմ) (դրամ)|

|________________|___________________________|________________________|

|       1        |            2              |           3            |

|________________|___________________________|________________________|

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                                       ___________________

                                                    (Ազգանուն, անուն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազոր անձ)` ___________________

(Ազգանուն, անուն)

 

«__»____________20___թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 10-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով բեռների փոխադրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) միջպետական արտահանում` երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,

2) միջպետական ներկրում` երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,

3) 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր տարածության վրա փոխադրման արժեքը:

7. Բեռնափոխադրման տեսակի համար լրացվում է հաշվետու ամսում յուրաքանչյուր անվանում բեռի փաստացի տարածության վրա փոխադրված մեկ տոննա բեռի առաքման սակագինն առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ):

8. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, հեռավորության, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:

9. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

10. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ`

1) սյունակ 1-ում լրացվում է փոխադրված բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը (տե՛ս` Աղյուսակ 1),

2) սյունակ 2-ում լրացվում է բեռի փոխադրման ուղղության ծածկագիրը` 1-հանրապետությունից դուրս, 2-դեպի հանրապետություն,

3) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր բեռի տեսակի փոխադրման սակագինն առանց ԱԱՀ-ի:

11. Սակագինը հաշվարկվում է բեռի տեսակի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա.

1) բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ),

2) տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:

 

Աղյուսակ 1

 

Բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը

._____________________________________________________________________.

|Բեռի տեսակը                                    |Բեռի տեսակի ծածկագիրը|

|_______________________________________________|_____________________|

|                     1                         |          2          |

|_______________________________________________|_____________________|

|Փոստ, փաստաթղթեր                               |100                  |

|_______________________________________________|_____________________|

|Սննդամթերք                                     |105                  |

|_______________________________________________|_____________________|

|Ոչ պարենային սպառողական ապրանքներ              |110                  |

|_______________________________________________|_____________________|

|Ուղևորների  անձնական իրերը                     |115                  |

|_______________________________________________|_____________________|

|Ծաղիկ, կանաչեղեն                               |120                  |

|_______________________________________________|_____________________|

|Կենցաղային ապրանքներ                           |125                  |

|_______________________________________________|_____________________|

|Սարքավորումներ                                 |130                  |

|_______________________________________________|_____________________|

|Հավաքական բեռներ (տարբեր պատվիրատուների փոքր   |135                  |

|բեռներ, որոնք տեղափոխվում են մեկ ուղղությամբ)  |                     |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 10-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.11.2019
N 50-Ն
Որոշում