Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆ ...

 

24.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2019 թվականի թիվ 48-Ն

 

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.2024 թիվ 09-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (երկաթուղի) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» N 10-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 48-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը

 

դրամ

._____________________________________________________________________.

|Բեռի տեսակը                        |Տողի     |Սակագինը, առանց        |

|                                   |ծածկագիրը|ԱԱՀ-ի, (տոննա/կիլոմետր)|

|___________________________________|_________|_______________________|

|                 Ա                 |    Բ    |          1            |

|___________________________________|_________|_______________________|

|Բեռների առաքում հանրապետությունից  |100      |                       |

|դուրս                              |         |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հանքային շինարարական նյութեր       |100.01   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Ցեմենտ                             |100.02   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Քարածուխ                           |100.03   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Կոքս                               |100.04   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Նավթ և  նավթամթերք                 |100.05   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հանքաքար գունավոր մետաղներ         |100.06   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Սև  մետաղներ                       |100.07   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Սև  մետաղների ջարդոն               |100.08   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Քիմիական և  հանքային պարարտանյութեր|100.09   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Անտառային բեռներ                   |100.10   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հացահատիկ և  աղացվող մթերքներ      |100.11   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Այլ բեռներ                         |100.12   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Բեռների ներկրումը հանրապետություն  |105      |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հանքային շինարարական նյութեր       |105.01   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Ցեմենտ                             |105.02   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Քարածուխ                           |105.03   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Կոքս                               |105.04   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Նավթ և  նավթամթերք                 |105.05   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հանքաքար գունավոր մետաղներ         |105.06   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Սև  մետաղներ                       |105.07   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Սև  մետաղների ջարդոն               |105.08   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Քիմիական և  հանքային պարարտանյութեր|105.09   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Անտառային բեռներ                   |105.10   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հացահատիկ և  աղացվող մթերքներ      |105.11   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Այլ բեռներ                         |105.12   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Ներհանրապետական փոխադրում          |110      |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հանքային շինարարական նյութեր       |110.01   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Ցեմենտ                             |110.02   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Քարածուխ                           |110.03   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Կոքս                               |110.04   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Նավթ և  նավթամթերք                 |110.05   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հանքաքար գունավոր մետաղներ         |110.06   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Սև  մետաղներ                       |110.07   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Սև  մետաղների ջարդոն               |110.08   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Քիմիական և  հանքային պարարտանյութեր|110.09   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Անտառային բեռներ                   |110.10   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Հացահատիկ և  աղացվող մթերքներ      |110.11   |                       |

|___________________________________|_________|_______________________|

|Այլ բեռներ                         |110.12   |                       |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար` _________________  _________________

(Ազգանուն, անուն)  (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)`  _________________ _________________

(Ազգանուն, անուն)  (Ստորագրություն)

 

«__»_________20___ թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 09-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 48-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային բեռնատար միջքաղաքային (ներհանրապետական) և միջպետական տրանսպորտով գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները (կազմակերպությունները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) «Բեռների ներկրումը հանրապետություն» երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,

2) «Բեռների առաքում հանրապետությունից դուրս» երթուղի, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,

3) «Ներհանրապետական բեռնափոխադրում» երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են ՀՀ տարածքում:

7. Բեռնափոխադրումների սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

8. Յուրաքանչյուր բեռի տեսակի բեռնափոխադրման գծով լրացվում է հաշվետու ամսում բեռի առաքման ծառայության սակագինը` հաշվարկված 1 տոննա/ կիլոմետրի համար, առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ):

9. Բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ):

10. Տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:

11. 1 տոննա բեռի փոխադրման սակագինն իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր տարածության հաշվարկով փոխադրման արժեքը:

12. Սյունակ Ա-ում լրացվում է բեռի տեսակը:

13. Սյունակ Բ-ում համապատասխան բեռի տեսակի ծածկագիրն է:

14. Սյունակ 1-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման հաշվարկված սակագինը դրամով` առանց ԱԱՀ-ի:

 

(2-րդ հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 09-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.11.2019
N 48-Ն
Որոշում