Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳ ...

 

24.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2019 թվականի թիվ 47-Ն

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.2024 թիվ 08-Ն որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-սակագին (ավտո) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 47-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը

._________________________________________________________________________.

|Բեռի տեսակը|Փոխադրման|Քաշը   |Հեռավորություն|Փոխադրման|Սակագինը, առանց   |

|և  տեսակի  |տեսակի   |(տոննա)|(կմ)          |արժեքը   |ավելացված արժեքի  |

|ծածկագիրը  |ծածկագիրը|       |              |(դրամ)   |(ԱԱՀ), (տոննա/կմ) |

|           |         |       |              |         |(դրամ)            |

|___________|_________|_______|______________|_________|__________________|

|    1      |   2     |   3   |      4       |    5    |        6         |

|___________|_________|_______|______________|_________|__________________|

|___________|_________|_______|______________|_________|__________________|

|___________|_________|_______|______________|_________|__________________|

|___________|_________|_______|______________|_________|__________________|

|___________|_________|_______|______________|_________|__________________|

._________________________________________________________________________.

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`    __________________  __________________

                                (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)

 

«__»_______ ____ 20__թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 08-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 47-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս` https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ներհամայնքային փոխադրման տեսակ` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

2) ներմարզային փոխադրման տեսակ` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,

3) միջմարզային փոխադրման տեսակ` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,

4) միջպետական փոխադրման տեսակ` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,

5) միջպետական արտահանում` երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,

6) միջպետական ներմուծում` երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,

7) 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:

8. Բեռնափոխադրման տեսակի համար գրանցվում է հաշվետու ամսում յուրաքանչյուր անվանում բեռի փաստացի տարածության վրա փոխադրված մեկ տոննա բեռի առաքման սակագինն առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ):

9. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, տրանսպորտի տեսակի, հեռավորության, ինչպես նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:

10. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

11. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ`

1) սյունակ 1-ում լրացվում է փոխադրված բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը (տես` աղյուսակ 1),

2) սյունակ 2-ում լրացվում է բեռի տեսակի փոխադրման տեսակի ծածկագիրը (տես` աղյուսակ 2),

3) սյունակ 3-ում լրացվում է բեռի տեսակի քաշը (տոննա),

4) սյունակ 4-ում լրացվում է բեռի տեսակի տեղափոխման հեռավորությունը (կմ),

5) սյունակ 5-ում լրացվում է բեռի տեսակի տեղափոխման արժեքը,

6) սյունակ 6-ում հաշվարկվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր բեռի տեսակի փոխադրման սակագինը դրամով առանց ավելացված արժեքի հարկի:

12. Սակագինը հաշվարկվում է բեռի տեսակի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա.

1) բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ),

2) տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:

13. Հաշվետվության լրացման օրինակ`

 

._____________________________________________________________________.

|Բեռի տեսակը|Փոխադրման|Քաշը   |Հեռավորություն|Փոխադրման|Սակագինը,     |

|և  տեսակի  |տեսակի   |(տոննա)|(կմ)          |արժեքը   |առանց ԱԱՀ-ի,  |

|ծածկագիրը  |ծածկագիրը|       |              |(դրամ)   |(տոննա/կմ)    |

|           |         |       |              |         |դրամ          |

|___________|_________|_______|______________|_________|______________|

|     1     |    2    |   3   |      4       |    5    |6=5/([3]x[4]) |

|___________|_________|_______|______________|_________|______________|

|Ալյուր 105 |49.41.4.1|20     |2250          |500000   |500000:       |

|           |         |       |              |         |(20x2250)=    |

|           |         |       |              |         |11.1 դրամ     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 1

 

Բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը

._____________________________________________________________________.

|Բեռի տեսակը                                    |Բեռի տեսակի ծածկագիրը|

|_______________________________________________|_____________________|

|                     1                         |          2          |

|_______________________________________________|_____________________|

|Ձավարեղեն, մակարոնեղեն, ընդեղեն                |100                  |

|_______________________________________________|_____________________|

|Ալյուր                                         |105                  |

|_______________________________________________|_____________________|

|Միս, մսամթերք, ձուկ                            |110                  |

|_______________________________________________|_____________________|

|Հրուշակեղեն                                    |115                  |

|_______________________________________________|_____________________|

|Միրգ, բանջարեղեն                               |120                  |

|_______________________________________________|_____________________|

|Խմիչք (ալկոհոլային և  ոչ ալկոհոլային)          |125                  |

|_______________________________________________|_____________________|

|Ծխախոտ                                         |130                  |

|_______________________________________________|_____________________|

|Կաթնամթերք, յուղեր                             |135                  |

|_______________________________________________|_____________________|

|Այլ սննդամթերք                                 |140                  |

|_______________________________________________|_____________________|

|Բետոն                                          |200                  |

|_______________________________________________|_____________________|

|Ցեմենտ                                         |205                  |

|_______________________________________________|_____________________|

|Խողովակ                                        |210                  |

|_______________________________________________|_____________________|

|Փայտանյութի բեռ (բացառությամբ թղթի) -          |215                  |

|փայտանյութ, գերաններ, սղոցված փայտանյութ, այլ  |                     |

|փայտանյութ                                     |                     |

|_______________________________________________|_____________________|

|Քար                                            |220                  |

|_______________________________________________|_____________________|

|Շինաղբ                                         |225                  |

|_______________________________________________|_____________________|

|Այլ շինանյութ                                  |230                  |

|_______________________________________________|_____________________|

|Թուղթ, ստվարաթուղթ, տպագիր նյութ, ստվարաթղթե   |235                  |

|արտադրանք                                      |                     |

|_______________________________________________|_____________________|

|Մետաղի ջարդոն                                  |240                  |

|_______________________________________________|_____________________|

|Մետաղների խտանյութեր                           |245                  |

|_______________________________________________|_____________________|

|Մետաղական կոնստրուկցիաներ, ձուլվածքներ         |250                  |

|_______________________________________________|_____________________|

|Սարքավորանք, տեխնիկական ապրանքներ              |255                  |

|_______________________________________________|_____________________|

|Անասնակեր                                      |260                  |

|_______________________________________________|_____________________|

|Վառելիք                                        |265                  |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոպահեստամասեր                               |270                  |

|_______________________________________________|_____________________|

|Հումք                                          |275                  |

|_______________________________________________|_____________________|

|Կենցաղային ապրանքներ                           |280                  |

|_______________________________________________|_____________________|

|Խառը տնտեսական ապրանքներ                       |285                  |

|_______________________________________________|_____________________|

|Հավաքական բեռներ (տարբեր պատվիրատուների փոքր   |290                  |

|բեռներ, որոնք տեղափոխվում են մեկ ուղղությամբ)  |                     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Փոխադրման տեսակը և փոխադրման տեսակի ծածկագիրը

._____________________________________________________________________.

|Փոխադրման տեսակը                               |Փոխադրման տեսակի     |

|                                               |ծածկագիրը            |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային          |49.41.1              |

|բեռնափոխադրումներ                              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոմոբիլային տրանսպորտի ներմարզային           |49.41.2              |

|բեռնափոխադրումներ                              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային           |49.41.3              |

|բեռնափոխադրումներ                              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական            |49.41.4              |

|բեռնափոխադրումներ                              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական            |49.41.4.1            |

|(ներմուծում) բեռնափոխադրումներ                 |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական            |49.41.4.2            |

|(արտահանում) բեռնափոխադրումներ                 |                     |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը խմբ. 17.01.2024 թիվ 08-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.11.2019
N 47-Ն
Որոշում