18.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2019 թվականի թիվ 36-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 05.05.2021 թիվ 04-Ն որոշում)
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 05.05.2021 թիվ 04-Ն, 14.11.2023 թիվ 34-Ն որոշումներ)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 38-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 05.05.2021 թիվ 04-Ն որոշում)
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հուլիսի 12-ի
թիվ 36-Ն որոշման
նկար
Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ցան- |Ընդհա-|Հավաքված է |Բերք հավաք-|Միջին|
|անվանում |ծածկա- |քային |նուր |բերք, |ված, |բերքը|
| |գիրը |տարա- |բերքա-|ընդամենը, |ցենտներ |մեկ |
| | |ծու- |հավաքի|ցենտներ | |հեկ- |
| | |թյուն,|տարա- |____________|___________|տա- |
| | |հեկտար|ծու- |սկզբ-|մաք- |կրկ- |պտղի |րից, |
| | | |թյուն,|նական|րու- |նակի |և |ց/հա |
| | | |հեկտար|քաշ |մից |ցան- |խա- |(սյ3/|
| | | | | |(զտու-|քերից|ղողի |սյ2) |
| | | | | |մից) | |այգի-| |
| | | | | |հետո | |ների | |
| | | | | |քաշ | |միջ- | |
| | | | | | | |շար- | |
| | | | | | | |քային| |
| | | | | | | |տարա-| |
| | | | | | | |ծու- | |
| | | | | | | |թյուն| |
| | | | | | | |ներից| |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Հացահատիկային |100 | | | | | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը (100.1+...+| | | | | | | | |
|100.11) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Աշնանացան ցորեն |100.1 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Աշնանացան տարեկան |100.2 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Աշնանացան գարի |100.3 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ աշնանացան |100.4 | | | | | | | |
|հացահատիկային | | | | | | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Գարնանացան ցորեն |100.5 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Գարնանացան տարեկան |100.6 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Գարնանացան գարի |100.7 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Վարսակ |100.8 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Հաճար |100.9 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Եգիպտացորեն` լրիվ |100.10 | | | | | | | |
|հասունացած, հատիկի | | | | | | | | |
|համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ գարնանացան |100.11 | | | | | | | |
|հացահատիկային | | | | | | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Աշնանացանից լրիվ |105 | |X |X |X |X |X | X |
|ոչնչացել է մինչև | | | | | | | | |
|գարնանացան մշակա- | | | | | | | | |
|բույսերի ցանքի | | | | | | | | |
|ավարտը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Հատիկաընդեղենային |110 | | | | | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը (110.1+...+| | | | | | | | |
|110.5) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ոլոռ |110.1 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Լոբի |110.2 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սիսեռ |110.3 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ոսպ |110.4 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ հատիկաընդեղե- |110.5 | | | | | | | |
|նային մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Տեխնիկական մշակա- |115 | | | | | | | |
|բույսեր, ընդամենը | | | | | | | | |
|(115.1+...+115.5) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ծխախոտ (հաշվարկային`|115.1 | | | | | | | |
|չոր քաշով) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կտավատ |115.2 | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Արևածաղիկ (յուղատու|115.3 | | | | | | | |
|և հրուշակեղենի) | | | | | | | | |
|Շաքարի ճակնդեղ |115.4 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ տեխնիկական |115.5 | | |X |X |X |X | X |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կարտոֆիլ |120 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բոստանային |125 | | | |X | | | |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը (125.1+...+| | | | | | | | |
|125.4) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ձմերուկ |125.1 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սեխ |125.2 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ բոստանային |125.3 | | | |X | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սերմադաշտեր |125.4 | | | |X |X |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բանջարանոցային |130 | | | |X | | | |
|մշակաբույսեր` | | | | | | | | |
|ներառյալ աշնանը | | | | | | | | |
|ցանվածը, (առանց | | | | | | | | |
|ջերմատների և | | | | | | | | |
|ջերմոցների), | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|(130.1+...+130.13) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կաղամբ |130.1 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` ծաղկակաղամբ |130.1.1| | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Վարունգ |130.2 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Լոլիկ |130.3 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սմբուկ (բադրիջան) |130.4 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Տաքդեղ (բիբար) |130.5 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սեղանի ճակնդեղ |130.6 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Գազար |130.7 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սոխ |130.8 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սխտոր |130.9 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կանաչ ոլոռ |130.10 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կանաչ լոբի |130.11 | | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ բանջարանոցային |130.12 | | | |X | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սերմադաշտեր |130.13 | | | |X |X |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բանջարաբոստանային |135 | | | |X | | | |
|մշակաբույսեր (առանց | | | | | | | | |
|ջերմատների և | | | | | | | | |
|ջերմոցների), | | | | | | | | |
|ընդամենը (125+130) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Մշակաբույսեր |140 | | |X |X |X |X | X |
|ջերմատներում և | | | | | | | | |
|ջերմոցներում, | | | | | | | | |
|ընդամենը (140.2+ | | | | | | | | |
|140.3+140.4) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` ջերմատներում |140.1 | | |X |X |X |X | X |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ընդամենը տող 140-ից`|140.2 | | | |X | |X | |
|բանջարեղեն | | | | | | | | |
|ջերմատներում և | | | | | | | | |
|ջերմոցներում, | | | | | | | | |
|ընդամենը (140.2.1+ | | | | | | | | |
|140.2.2+140.2.3+ | | | | | | | | |
|140.2.4) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|այդ թվում` վարունգ |140.2.1| | | |X | |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|լոլիկ |140.2.2| | | |X | |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|տաքդեղ (բիբար) |140.2.3| | | |X | |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|այլ բանջարեղեն |140.2.4| | | |X | |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|ծաղիկ ջերմատներում |140.3 | | | |X |X |X |X |
|և ջերմոցներում, | | | | | | | | |
|ընդամենը (սյուն 3-ը | | | | | | | | |
|հատով) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|այլ մշակաբույսեր |140.4 | | | |X |X |X |X |
|ջերմատներում և | | | | | | | | |
|ջերմոցներում, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սունկ (ներառյալ |145 | | | |X |X |X |X |
|ջերմատան ու | | | | | | | | |
|ջերմոցի), ընդամենը | | | | | | | | |
|(մ2) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` ջերմատներում |145.1 | | | |X |X |X |X |
|և ջերմոցներում, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ծաղիկ առանց ջերմատան|150 | | | |X |X |X |X |
|և ջերմոցի, ընդամենը| | | | | | | | |
|(սյուն 3-ը հատով) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կերային |155 | | | |X |X |X |X |
|մշակաբույսեր, | | | | | | | | |
|ընդամենը (155.1+ | | | | | | | | |
|155.2+155.3+ | | | | | | | | |
|155.4+155.5+ | | | | | | | | |
|155.6+155.7) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կերի արմատապտուղներ`|155.1 | | | |X | | | |
|ներառյալ շաքարի | | | | | | | | |
|ճակնդեղ անասնակերի | | | | | | | | |
|համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` սերմադաշտեր |155.1.1| | | |X |X |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բոստանային |155.2 | | | |X | | | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|անասնակերի համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Եգիպտացորեն` սիլոսի,|155.3 | | | |X | | | |
|կանաչ կերի և սենաժի| | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված), ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` սիլոսի համար |155.3.1|X | | |X | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Սիլոսային մշակա- |155.4 | | | |X | | | |
|բույսեր (առանց | | | | | | | | |
|եգիպտացորենի) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Միամյա խոտեր, |155.5 | |X |X |X |X |X |X |
|ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` օգտագործված են|155.5.1|X | | |X | | | |
|խոտի համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|օգտագործված են կանաչ|155.5.2|X | | |X | | | |
|կերի, սենաժի և այլի| | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բազմամյա խոտերի |155.6 | |X |X |X |X |X |X |
|ընթացիկ տարվա ցանք | | | | | | | | |
|(ներառյալ անցած | | | | | | | | |
|տարվա աշնան ցանածը) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` օգտագործված են|155.6.1|X | | |X | | | |
|խոտի համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|օգտագործված են կանաչ|155.6.2|X | | |X | | | |
|կերի, սենաժի և այլի| | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բազմամյա խոտերի |155.7 | |X |X |X |X |X |X |
|անցյալ տարիների | | | | | | | | |
|ցանք, ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` օգտագործված են|155.7.1|X | | |X | | | |
|խոտի համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|օգտագործված են կանաչ|155.7.2|X | | |X | | | |
|կերի, սենաժի և այլի| | | | | | | | |
|համար (կանաչ | | | | | | | | |
|զանգված) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բազմամյա խոտեր |155.8 |X | |X | |X |X | |
|սերմերի համար, | | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` առվույտ |155.8.1|X | |X | |X |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|կորնգան |155.8.2|X | |X | |X |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Թելատու մշակա- |160 | | | | |X |X | |
|բույսեր, ընդամենը | | | | | | | | |
|(160.1+160.2) | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բամբակ |160.1 | | | | |X |X | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Այլ թելատու |160.2 | | | | |X |X | |
|մշակաբույսեր | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ընդամենը ցանքային |165 | |X |X |X |X |X |X |
|տարածություն | | | | | | | | |
|20 թ. բերքի տակ | | | | | | | | |
|(100+110+115+120+ | | | | | | | | |
|135+140+150+155+160)| | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` ցանված է |165.1 | |X |X |X |X |X |X |
|պտղատու այգիների և | | | | | | | | |
|խաղողի այգիների | | | | | | | | |
|միջշարքային | | | | | | | | |
|տարածություններում | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կատարվել է կրկնակի |170 | |X |X |X |X |X |X |
|ցանք | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Կատարվել է ենթացանք,|175 | |X |X |X |X |X |X |
|ներառյալ աշնանը | | | | | | | | |
|կատարվածը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` բազմամյա |175.1 | | | |X |X |X | |
|խոտերի | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Բնական խոտհարքներ, |180 |X | | |X |X |X | |
|ընդամենը | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|որից` օգտագործված են|180.1 |X | | |X |X |X | |
|խոտի համար | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Հավաքված է խոտ |185 |X | | |X |X |X | |
|չօգտագործված | | | | | | | | |
|վարելահողերից | | | | | | | | |
|____________________|_______|______|______|_____|______|_____|_____|_____|
|Ցելերի տարածությունը|190 | |X |X |X |X |X |X |
|(ներառյալ սիդերալ և | | | | | | | | |
|կուլիսային, ինչպես | | | | | | | | |
|նաև սև ցելեր) | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 2. Բազմամյա տնկարկների փաստացի ոռոգված տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանում |Տողի |Ընդա- |որից` |Փաստացի հավաքված|Միջին |
| |ծածկա- |մենը |տնկարկ-|բերքը, ցենտներ |բերքը |
| |գիրը |տնկարկ-|ներ |________________|մեկ հեկ-|
| | |ներ, |պտղատու|Ընդա- |որից` |տարից, |
| | |հեկտար |հասակի,|մենը |պտղատու |ց/հա |
| | | |հեկտար | |հասակի |(սյ 4/ |
| | | | | |տնկարկ- |սյ 2) |
| | | | | |ներից | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|Պտուղ և հատապտուղ |200 | | | | | |
|(առանց ջերմատների և | | | | | | |
|ջերմոցների), ընդամենը | | | | | | |
|(200.1+.....+200.7) | | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|այդ թվում` հնդավոր, |200.1 | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|կորիզավոր, ընդամենը |200.2 | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|ընկուզապտուղ, ընդամենը |200.3 | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|մերձարևադարձային, |200.4 | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|այլ, ընդամենը |200.5 | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|պտղի տնկարան |200.6 | |X |X |X |X |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|հատապտուղ բաց դաշտում, |200.7 | | | | | |
|ներառյալ պտղատու | | | | | | |
|տնկարկների միջշարքային | | | | | | |
|տարածություններում | | | | | | |
|տնկվածը և տնկարանները,| | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|որից` ելակ |200.7.1| | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|Հատապտուղ ջերմատներում |205 | | | | | |
|և ջերմոցներում, | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|որից` ելակ |205.1 | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|Խաղող (ներառյալ |210 | | | | | |
|տնկարանները), ընդամենը | | | | | | |
|_______________________|_______|_______|_______|______|_________|________|
|որից` խաղողի տնկարան |210.1 | |X |X |X |X |
._________________________________________________________________________.
Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ __________________ __________________
կամ այլ լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»____________ 20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 05.05.2021 թիվ 04-Ն, 14.11.2023 թիվ 34-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հուլիսի 12-ի
թիվ 36-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ` հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) փաստացի ոռոգված տարածություններ` տարածություններ, որոնք, անկախ նրանից` համարվում են ոռոգվող (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվել են որպես ոռոգվող հողեր), թե` ոչ, փաստացի ոռոգվել են ցանկացած աղբյուրից (ոռոգման ցանցերից, արտեզյան ջրերով, տարածքին մոտ գտնվող գետերի, լճերի ջրերից և այլն) ու եղանակով (արհեստական անձրևացման, կաթիլային, ակոսային և այլ), որոնց մեջ չեն ընդգրկվում միայն բնական եղանակով` անձրևներով և այլ բնական տեղումներով ոռոգվող հողերը.
2) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություն` գյուղատնտեսական նշանակության հողերի` վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններ` հաշվետու ժամանակահատվածում,
3) միջին բերքատվություն` հաշվարկվում է` հավաքված բերքի ցուցանիշը (առանց պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից և կրկնակի ցանքի տարածություններից հավաքված բերքի) հարաբերելով բերքահավաքի տարածության ցուցանիշի վրա,
4) կրկնակի ցանք` հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանք, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք,
5) ենթացանք` միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանք,
6) ջերմատներ` տարբեր չափերի կառույցներ, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն),
7) ջերմոցներ` կառույցներ, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ), որոնց շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն (ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ),
8) ցել` գյուղատնտեսական հողատեսք, ցանքաշրջանառության դաշտ, վարած հող, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով և համարվում է հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման, բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառում,
9) սև ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով,
10) մաքուր ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում,
11) սիդերալ ցելեր` հողատարածություններ, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով,
12) կուլիսային ցելեր` հողատարածություններ, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.
1) «Ցանքային տարածությունը» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) ճշտված գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
2) «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են ցուցանիշներ գյուղատնտեսական մշակաբույսերի այն փաստացի ոռոգված տարածությունների վերաբերյալ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Այս ցուցանիշների մեջ չեն ներառվում պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի` հիմնական չհամարվող մշակաբույսերի, փաստացի ոռոգված ցանքերի տարածությունները:
3) «Հավաքված է բերք, ընդամենը» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են փաստացի ոռոգված բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ (համախառն բերքը): Ցուցանիշները չեն ներառում փաստացի ոռոգված հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, ենթացանքից և պտղատու այգիների ու խաղողի այգիների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքը:
4) «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններից» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են փաստացի ոռոգված կրկնակի ցանքերից և պտղատու այգիների ու խաղողի այգիների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ:
5) «Միջին բերքը մեկ հեկտարից» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ ցուցանիշներ:
6) «100»-»100.11» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված աշնանացան (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
7) «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի փաստացի ոռոգված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:
8) «110»- «110.5» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված հատիկաընդեղենային (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
9) «115»-»115.5» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված տեխնիկական (ծխախոտ` հաշվարկային (չոր քաշով), կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
10) «120» ծածկագրով տողում լրացվում են կարտոֆիլի փաստացի ոռոգված վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ ցուցանիշներ:
11) «125»-»125.4» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
12) «130»-»130.13» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):
13) «140» ծածկագրով տողում լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
14) «140.2»-»140.4» ծածկագրերով տողերում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված փաստացի ոռոգված բանջարեղենի, դրանից վարունգի, լոլիկի, տաքդեղի (բիբարի) և այլնի (չթվարկված մյուս բոլոր բանջարանոցային մշակաբույսերը` ներառյալ կանաչեղենը), ինչպես նաև ծաղկի ու այլ (կարտոֆիլ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
15) «155»-»155.8.2» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, բոստանային մշակաբույսեր անասնակերի համար, եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար, սիլոսային մշակաբույսեր, միամյա ու բազմամյա խոտեր և այլ) վերաբերյալ ցուցանիշներ:
16) «160»-»160.2» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված թելատու (բամբակ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
17) «190» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի ցելերի տարածությունների հանրագումարը:
8. «Բաժին 2. Բազմամյա տնկարկների փաստացի ոռոգված տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.
1) «200»-»200.7.1» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և բաց դաշտում աճեցված հատապտուղների (թութ, ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) ու դրանից ելակի վերաբերյալ ցուցանիշներ:
2) «205» ծածկագրով տողում լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված փաստացի ոռոգված հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) վերաբերյալ ցուցանիշներ, իսկ «205.1» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված փաստացի ոռոգված ելակի վերաբերյալ ցուցանիշներ:
3) «210»-»210.1» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ ցուցանիշներ:
(2-րդ հավելվածը խմբ. 05.05.2021 թիվ 04-Ն, 14.11.2023 թիվ 34-Ն որոշումներ)