09.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2018 թվականի թիվ 72-Ն
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)
2. Հաստատել «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
(վերնագիրը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 72-Ն որոշման
նկար
Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
.___________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափման| Քանակը|
| |ծածկա- |միավոր| |
| |գիրը | | |
|___________________________________________|________|______|_______|
| Ա | Բ | Գ | 1 |
|___________________________________________|________|______|_______|
|Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից`|100 |գլուխ | |
|___________________________________________|________|______|_______|
|կովեր |100.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|արտադրող ցուլեր |100.2 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|բանող եզներ |100.3 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|երինջներ 1-ից մինչև 2 տարեկան |100.4 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|երինջներ 2 տարեկան և բարձր |100.5 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր |100.6 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Գոմեշներ |105 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Խոզեր, ընդամենը, որից` |110 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|մայր խոզեր հիմնական հոտի |110.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|էգ խոզեր` 4-12 ամսական |110.2 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Ոչխարներ և այծեր, ընդամենը, այդ թվում` |115 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|ոչխարներ, ընդամենը, որից` |115.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|մաքիներ և շիշակներ |115.1.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|այծեր, ընդամենը, որից` |115.2 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|մայր այծեր 1 տարեկան և բարձր |115.2.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Ձիեր |120 |գլուխ | |
|___________________________________________|________|______|_______|
|Ավանակներ |125 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Ջորիներ |130 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Ճագարներ, ընդամենը, որից` |135 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|մայր ճագարներ |135.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|Մեղվաընտանիքներ |140 |հատ | |
|___________________________________________|________|______|_______|
|Թռչուններ, ընդամենը (145.1+145.2+145.3), |145 |գլուխ | |
|այդ թվում` | | | |
|___________________________________________|________|______|_______|
|հավեր և աքաղաղներ, ընդամենը, որից` |145.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|ածան հավեր |145.1.1 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|սագեր |145.2 |-»- | |
|___________________________________________|________|______|_______|
|այլ թռչուններ |145.3 |-»- | |
.___________________________________________________________________.
Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը
.____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափման | Քանակը|
| |ծածկա- |միավոր | |
| |գիրը | | |
|__________________________________________|________|________|_______|
| Ա | Բ | Գ | 1 |
|__________________________________________|________|________|_______|
|Կթվել է կաթ` կովի և մատակի, ընդամենը |200 |ցենտներ | |
|__________________________________________|________|________|_______|
|Կթվել է ոչխարի կաթ, ընդամենը |205 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|Ստացվել է ձու բոլոր տեսակի թռչուններից, |210 |հատ | |
|ընդամենը, որից` | | | |
|__________________________________________|________|________|_______|
|հավի |210.1 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|Խուզվել է ոչխարի բուրդ |215 |կիլոգրամ| |
|__________________________________________|________|________|_______|
|Արտադրվել է մեղր |220 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|Վաճառվել և մորթվել են ճագարներ, սպանդի |225 |ցենտներ | |
|համար (կենդանի քաշով) | | | |
|__________________________________________|________|________|_______|
|Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և |230 |-»- | |
|մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող | | | |
|կենդանիներից, ընդամենը, որից` | | | |
|__________________________________________|________|________|_______|
|խոշոր եղջերավոր կենդանիներ |230.1 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|խոզեր |230.2 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|ոչխարներ և այծեր |230.3 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|թռչուններ |230.4 |-»- | |
|__________________________________________|________|________|_______|
|Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը |235 |գլուխ | |
.____________________________________________________________________.
Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Խոշոր |այդ |Խո-|Ոչխար-|Ձիեր|Թըռ- |
| |ծածկա|միավորը |եղջե- |թվում`|զեր|ներ և | |չուն-|
| |գիրը | |րավոր |կովեր | |այծեր | |ներ |
| | | |կենդա-|(առանց| | | | |
| | | |նիներ |բտման | | | | |
| | | | |և | | | | |
| | | | |գիրաց-| | | | |
| | | | |ման) | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Նախորդ տարվա հունվարի |300 |գլուխ | | | | | | |
|1-ին առկա էր, ընդամենը| | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Մայրական կազմից ծնվել |305 |-»- | | X | | | | |
|են կենդանի հորթեր, | | | | | | | | |
|խոճկորներ, գառներ, | | | | | | | | |
|ուլեր, մտրուկներ և | | | | | | | | |
|ստացվել է թռչունի | | | | | | | | |
|մատղաշ, ինչպես | | | | | | | | |
|թխսերից, այնպես էլ | | | | | | | | |
|տնտեսվարող սուբյեկտին | | | | | | | | |
|պատկանող ինկուբատորից | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Ծնել են երինջներ, |310 |-»- |X | |X |X |X |X |
|(դասվել են կովերի | | | | | | | | |
|շարքը) | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Գնվել են կենդանիներ և |315 |-»- | | | | | | |
|կենդանիների այլ | | | | | | | | |
|մուտքեր | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Կենդանի քաշը |315.1|ցենտներ | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Իրացվել է սպանդի համար|320 |գլուխ | | | | | | |
|(ներառյալ տեղում | | | | | | | | |
|մորթվածը) | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Կենդանի քաշը |320.1|ցենտներ | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Վաճառվել է, փոխանակվել|325 |գլուխ | | | | | | |
|է և այլ ելքեր | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Կենդանի քաշը |325.1|ցենտներ | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Անկում և կորուստ են |330 |գլուխ | | | | | | |
|եղել բոլոր հասակի | | | | | | | | |
|կենդանիներ, ընդամենը, | | | | | | | | |
|որից` | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|հաշվետու տարում ծնված |330.1|-»- | |X | | | |X |
|մատղաշներ (խոճկորներ | | | | | | | | |
|մինչև 4 ամսական), | | | | | | | | |
|տնտեսվարող | | | | | | | | |
|սուբյեկտներին պատկանող| | | | | | | | |
|մայրական կազմից | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Ընթացիկ տարվա հունվարի|335 |-»- | | | | | | |
|1-ին առկա է, ընդամենը | | | | | | | | |
|(300+305+310+315-320- | | | | | | | | |
|325-330) | | | | | | | | |
|______________________|_____|________|______|______|___|______|____|_____|
|Կենդանի քաշը |335.1|ցենտներ | | | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»____________20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 72-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը» բաժնում.
1) «100-100.6» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխան կենդանիների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, կենդանիները գտնվում են անասնաշենքերում (ագարակում), թե այլ վայրերում:
2) «100.2» ծածկագրով տողում լրացվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:
3) «100.3» ծածկագրով տողում լրացվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը` բացառությամբ ցուլիկների և 2 տարեկանից փոքր արուների: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:
4) «100.4» ծածկագրով տողում լրացվում է 1-2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
5) «100.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
6) «105» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:
7) «110» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի խոզերի գլխաքանակը, իսկ «110.1» տողում ներառվում է հիմնական հոտի մայր խոզերի գլխաքանակը, «110.2» ծածկագրով տողում` 4-12 ամսական էգ խոզերի գլխաքանակը:
8) «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի և ցեղերի ոչխարների և այծերի գլխաքանակը:
9) «115.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի, իսկ «115.1.1 ծածկագրով տողում` մայրական կազմի գլխաքանակը և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:
10) «115.2» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի այծերի, իսկ «115.2.1 ծածկագրով տողում` 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:
11) «120» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ձիերի գլխաքանակը:
12) «125» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:
13) «130» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ջորիների գլխաքանակը:
14) «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, իսկ «135.1» ծածկագրով տողում` բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:
15) «140» ծածկագրով տողում լրացվում է առկա մեղվաընտանիքների քանակը:
16) «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը:
17) «145.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը, իսկ «145.1.1» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:
7. «Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը» բաժնում.
1) «200» ծածկագրով տողում լրացվում է կաթնային և մսային հոտի, ինչպես նաև բտման (գիրացման) տակ գտնվող բոլոր կովերից, ծնած երինջներից և գոմեշներից կթված կաթի քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և այլ կենդանիներին կերակրելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի կենդանիներից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:
2) «205» ծածկագրով տողում լրացվում է ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:
3) «210» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ օգտագործված ձուն, իսկ «210.1» ծածկագրով տողում ներառվում է ածան հավերից ստացված հավի ձուն: Այս տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:
4) «215» ծածկագրով տողում լրացվում է խուզված բրդի քաշը, այսինքն տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը ոչխարի խուզից ստացված ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
5) «220» ծածկագրով տողում լրացվում է մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:
6) «225» ծածկագրով տողում լրացվում է ճագարներից տարվա ընթացքում վաճառված և սպանդի ենթարկված ճագարների կենդանի քաշը:
7) «230» ծածկագրով տողում լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) կենդանիներից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված կենդանիների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների նախնական կենդանի քաշը:
8. «Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը» բաժնում.
1) «305» ծածկագրով տողում լրացվում են մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկել է, թեկուզև նույն օրը ծնվածը` բացառությամբ սատկած ծնվածների:
2) «310» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խմբին դասված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ծնվել է մահացած սերունդ:
3) «315» և «315.1» ծածկագրերով տողերում լրացվում է գնման կարգով, այլ կենդանիների դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված կենդանիների քանակը և կենդանի քաշը:
4) «320» ծածկագրով տողը լրացնելիս հարկ է գումարել պետությանը, շուկայում վաճառված գլխաքանակները` հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները, ինչպես նաև սպանդանոցներին սպանդի համար վաճառված, տեղում մորթված գլխաքանակները: Այս տողում չի լրացվում բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար: Իսկ «320.1» ծածկագրով տողում ներառվում է «320» ծածկագրով տողի կենդանիների գլխաքանակի կենդանի քաշը նախքան սպանդի ենթարկելը, անկախ նրանից մորթը որտեղ է կատարվել (տեղում, թե սպանդանոցում), և այդ միսն օգտագործվել է սննդի թե վաճառքի համար, ներառյալ կենդանիների հարկադիր սպանդի դեպքերը:
5) «325» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետությանը փաստացի վաճառված կենդանիների գլխաքանակը: Այստեղ ներառվում է այլ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված կենդանիների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում բուծված և գնված կենդանիներից պետությանը վաճառված կենդանու, մասնագիտացված անասնաբուծական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր կենդանիների գլխաքանակը, ներառյալ նաև ուրիշ տողերում ցույց չտրված կենդանիների այլ ելքերը: Այս տողում ներառվում են նաև տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված, աշխատանքի վարձատրության դիմաց, ինչպես նաև օգնության կարգով տրված կենդանիների գլխաքանակը: Այս տողում ներառվում է նաև կենդանիների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, բուծման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսավարող սուբյեկտներին չի վերադարձվել, որը մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն կենդանու և թռչնի բուծման համար:
6) «330» և «330.1» ծածկագրերով տողերում լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկած կենդանին փոխարինվում է մեկ այլ կենդանիով: Այս տողում ներառվում են անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև նոր ձեռքբերված կենդանիների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:
(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2023 թիվ 30-Ն որոշում)