24.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 28-Ն
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 17.01.2024 թիվ 05-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 14-ի ««Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 28-Ն որոշման
նկար
Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշների անվանումը |Տողի |Չափման |Հաշվետու|
| |ծածկագիրը|միավորը|տարում |
|__________________________________________|_________|_______|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|__________________________________________|_________|_______|________|
|Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը|110 |կՎտ | |
|տարեվերջին | | | |
|__________________________________________|_________|_______|________|
|Հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային |120 |կՎտ | |
|հզորությունը հաշվետու տարում | | | |
|__________________________________________|_________|_______|________|
|Հիդրոգեներատորային միջին տեղակայված |130 |կՎտ | |
|հզորությունը հաշվետու տարում | | | |
|__________________________________________|_________|_______|________|
|Հաշվետու տարում միջին տեղակայված |140 |ժամ | |
|հզորության օգտագործման ժամերի թիվը (նկար) | | | |
|__________________________________________|_________|_______|________|
|Տարվա համար տեղակայված հզորության |150 |կՎտ | |
|սահմանափակման մեծությունը` պատճառի նշումով| | | |
|(նշել համապատասխան տողերի համար) | | | |
|__________________________________________|_________|_______|________|
|Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող |160 |կՎտ | |
|հզորությունը տարեվերջին (տող 110-տող 150) | | | |
|__________________________________________|_________|_______|________|
|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |170 |մարդ | |
|__________________________________________|_________|_______|________|
|որից` կանայք |170.1 |մարդ | |
._____________________________________________________________________.
Բաժին 1.1 Տեղակայված հզորության սահմանափակման պատճառը
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Փոփոխության|
| |ծածկագիրը|պատճառը |
|_______________________________________________|_________|___________|
| Ա | Բ | 1 |
|_______________________________________________|_________|___________|
|Տարվա համար տեղակայված հզորության սահմանափակման|150.1 | |
|պատճառը (տող 150-ի) | | |
._____________________________________________________________________.
Բաժին 2. Տվյալներ շահագործման վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշների անվանումը |Տողի |Չափման |Փաստացի |
| |ծածկագիրը |միավորը | |
|___________________________________|__________|__________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|___________________________________|__________|__________|___________|
|Առավելագույն ծանրաբեռնվածությունը |210 |հազար կՎտ | |
|___________________________________|__________|__________|___________|
|Թողարկված է էլեկտրաէներգիա |220 |հազար | |
| | |կՎտ ժամ | |
|___________________________________|__________|__________|___________|
|Հոսանքաձողերից բաց թողնված |230 |հազար | |
|էլեկտրաէներգիայի քանակությունը | |կՎտ ժամ | |
|(տող 220 - տող 240) | | | |
|___________________________________|__________|__________|___________|
|Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական |240 |հազար | |
|կարիքների համար | |կՎտ ժամ | |
|___________________________________|__________|__________|___________|
|Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը |250 |% | |
|սեփական արտադրական կարիքների համար | | | |
|(էլեկտրաէներգիայի թողարկման համար) | | | |
|(նկար) | | | |
|___________________________________|__________|__________|___________|
|Կորուստներ ուժային |260 |հազար | |
|տրանսֆորմատորներում | |կՎտ ժամ | |
._____________________________________________________________________.
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»_______ ____ 20__թ.
(1-ին հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն, 17.01.2024 թիվ 05-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 28-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ` ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով: Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ` ճշտված նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:
8. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`
Pմիջ = Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ
աշխ. տեղ. պլ.նոր. արտ. կոնս. տեխ. սահմ.
պլ.նոր. վերազ.
9. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
նկար
որտեղ` Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է,
Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով 365 - տարվա տևողությունն օրերով: Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:
10. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
նկար
որտեղ` P սահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է
T սահմ. - սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով:
11. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
նկար
որտեղ` P1, P2...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 ... ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +...+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):
12. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:
13. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`
նկար
որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է («220» ծածկագրով տող):
14. Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող կամ առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:
3. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
15. Առավելագույն ծանրաբեռնվածությունը հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:
16. Թողարկված է էլեկտրաէներգիա. հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:
17. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:
18. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:
19. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության («240» ծածկագրով տող) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (»220» ծածկագրով տող) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100-ի:
(2-րդ հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն, 17.01.2024 թիվ 05-Ն որոշումներ)