16.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2022 թվականի N 453-Լ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
2. Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը:
(2-րդ կետը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի ու հավաստագրի օրինակելի ձևերը:
(3-րդ կետը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
(վերնագիրն ու տեքստը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 7-ի
N 453-Լ որոշման
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից իրականացվող` Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված` Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր.
2) դիմող` ծրագրի շահառուի կարգավիճակ ստանալու նպատակով դիմում ներկայացրած անձ.
3) շահառու` որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով սահմանված ընտանիք.
4) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ` միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկ.
5) կազմակերպություն` առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակներում համագործակցում են ծառայության հետ.
6) ընտանիքի անդամ` որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետով սահմանված անձինք.
7) վարկային պայմանագիր` ծրագրի ներքո հիփոթեքային վարկի վերաբերյալ կազմակերպության և շահառուի միջև կնքված վարկային պայմանագիր.
8) աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումարի սուբսիդավորում ծառայության կողմից որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված սահմանաչափերով.
9) հավաստագիր` սույն որոշման 3-րդ կետով սահմանված, ծառայության կողմից տրամադրվող` ծրագրի շահառու հանդիսանալու մասին փաստը հավաստող փաստաթուղթ.
10) հաշիվ` կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը.
11) պայմանագիր` սույն որոշման 3-րդ կետով սահմանված` ծրագրի շրջանակներում ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագիր.
12) շահառուի հաշիվ` շահառուի անձնական հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման գումարը:
(2-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1541-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա /,
23.02.2023 թիվ 239-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 15.02.2024 թիվ 210-Լ որոշումներ)
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`
1) դիմողը էլեկտրոնային տարբերակով դիմում է ծառայություն` դիմումում նշելով ընտանիքի անդամի (անդամների) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ազգակցական կապը), էլեկտրոնային հասցեն.
2) ստացված դիմումի մշակման արդյունքում, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջվարչակազմի ղեկավարի և համայնքների ղեկավարների տրամադրած շահառուների տվյալները, 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշման պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ.
3) ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում, սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալների հիման վրա, 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով` ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին.
4) ընտանիքի անդամները կարող են միավորել հավաստագրերը (առավելագույնը 3 հավաստագիր) համատեղ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով, որի դեպքում աջակցության չափը կսահմանվի միավորված հավաստագրերի քանակին համապատասխան.
5) շահառուի հետ համապատասխան վարկային պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
6) ծառայությունը միանվագ շահառուի հաշվին է փոխանցում սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը, ինչպես նաև ամսական պարբերականությամբ հաշվին է փոխանցում աջակցության գումարները` ըստ սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցի: Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.
7) եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումարը և տոկոսագումարը) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա սույն կետի 5-րդ ենթակետում նշված ժամանակացույցով սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարվում է շահառուի կողմից.
8) ծրագրի իրականացման ողջ գործընթացն (դիմումների ընդունումը, տվյալների նույնականացումը, հաստատումը, շահառուի կարգավիճակի տրամադրումը, աջակցության վճարումը) իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով` ինքնաշխատ եղանակով.
9) մինչև սույն կետի 8-րդ ենթակետում նշված ծրագրային ապահովման ներդրումը` ծրագրի իրականացման գործընթացն իրականացվում է մեխանիկական եղանակով, իսկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները ծառայության և կազմակերպությունների միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (ՍիԲիԷյ-նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով).
10) եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) ավելի ցածր են, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պետական աջակցության սահմանաչափերը, ապա պետական աջակցության գումարի մնացորդը կարող է ուղղվել սույն որոշման համաձայն տրամադրված աջակցության միջոցով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը` ծրագրի շրջանակներում ձևակերպված վերանորոգման վարկի ստացման միջոցով:
(3-րդ կետը փոփ. 06.10.2022 թիվ 1541-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա /,
23.02.2023 թիվ 239-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 16.06.2023 թիվ 982-Լ, 15.02.2024 թիվ 210-Լ որոշումներ)
3.1. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման`
1) նախքան Լեռնային Ղարաբաղում բնակվելն ընտանիքի որևէ անդամի` Երևան քաղաքում հաշվառում ունենալու վերաբերյալ շահառուի կողմից ծառայություն ներկայացված տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխում է հավաստագիրը` շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելով նոր հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում, Երևան քաղաքում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
3) հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը մահվան վկայականը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի` մահացած անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.
4) ընտանիքի որևէ անդամի` հավաստագրի իր մասնաբաժնից հրաժարվելու վերաբերյալ դիմումի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի տվյալ անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը:
(3-րդ և 4-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա)
(3.1-ին կետը լրաց. 06.10.2022 թիվ 1541-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա /,
01.12.2022 թիվ 1842-Լ, 23.02.2023 թիվ 239-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 16.06.2023 թիվ 982-Լ, 15.02.2024 թիվ 210-Լ որոշումներ)
3.2. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման`
1) հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և ենթակա չէ վերականգնման.
2) ծրագրի իմաստով շահառու չհանդիսացող ընտանիքին հավաստագրի տրամադրման փաստի առկայության հիման վրա: Այս դեպքում ծառայությունը համապատասխան փաստի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և ենթակա չէ վերականգնման:
(3.2-րդ կետը լրաց. 16.06.2023 թիվ 982-Լ /գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
4. Աջակցության գումարների տրամադրման վաղաժամկետ դադարեցման հիմքերը սահմանված են որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 6-10-րդ ենթակետերով, որոնցով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, դրամական աջակցության վճարումն ամբողջությամբ դադարում է այդ պահից սկսած:
(4-րդ կետը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
5. Որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 6-10-րդ ենթակետերով սահմանված իրավիճակներում աջակցության գումարի վճարումն ամբողջական դադարեցնելու դեպքում, այդ պահի դրությամբ վճարված աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը:
(5-րդ կետը փոփ. 15.02.2024 թիվ 210-Լ որոշում)
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):
դիմո