Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ Ե ...

 

25.09.2023 -

 

040.0292.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2008 թվականի N 292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) վարչական իրավախախտման փաստի ստուգման պահանջագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) կենտրոնացված հաշվառման քարտադարանը վարող ստորաբաժանման դրոշմակնիքների ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

(վերնագիրը փոփ. 14.09.2023 թիվ 1578-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(վերնագիրը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ (այսուհետ` վարչական իրավախախտում) կատարած անձանց հաշվառման հիմքերը և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր) կողմից հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց և կարգը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառում` վարչական իրավախախտում կատարած անձի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, մշակում, համակարգում ու պահպանում` տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում.

2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտ (այսուհետ` հաշվառման քարտ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի քարտ, որը լրացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում ընդունելիս և պարունակում է տեղեկություններ վարչական իրավախախտման և այն կատարող անձի մասին.

3) անձնական տվյալներ` վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը.

4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.

5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացի ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվությունից):

(2-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

3. Վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառման նպատակը վարչական իրավախախտումները կանխելու և բացահայտելու գործում ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին, սահմանապահ զորքերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:

(3-րդ կետը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք: Կենտրոնացված հաշվառման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձինք:

(5-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը` ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

8. Հաշվառման քարտը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում, որից հետո այն ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

10. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները պահպանելու և քարտադարանները վարելու կարգը սահմանում է ոստիկանության պետը:

(10-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1578-Ն որոշում)

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

11. Վարչական իրավախախտում կատարած անձը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառվում է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում սահմանապահ զորքերի կողմից լրացված հաշվառման քարտի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածի:

(11-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան: Կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգին հասանելիություն ունենալու դեպքում հաշվառման քարտում լրացման ենթակա տեղեկություններն առցանց եղանակով փոխանցվում են ավտոմատացված համակարգ, իսկ հաշվառման քարտ չի լրացվում:

(12-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

13. Հաշվառման քարտում նշվում են վարչական իրավախախտում կատարած անձի անձնական տվյալները, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, քաղաքացիությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածը (մասը), վարչական իրավախախտման նկարագրությունը, իրավախախտման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը, նշանակված վարչական տույժի տեսակը և չափը, վարչական իրավախախտումը հայտնաբերած, ինչպես նաև վարչական տույժ կիրառելու մասին որոշումն ընդունած մարմնի անվանումը, որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման քարտը կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորաբաժանման ղեկավարի կոչումը, ազգանունը: Հաշվառման քարտն ստորագրում են այն կազմողը և ստորաբաժանման ղեկավարը:

(13-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

14. Հաշվառման քարտերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառ գլխատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառվող անձի անձնական տվյալները, բնակության վայրը և որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:

(14-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

15. Հաշվառման քարտերի բովանդակության հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են հաշվառման քարտերն ստորագրող ղեկավարները:

16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:

(16-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

17. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հաշվառման քարտերը վերադարձվում են դրանք լրացնողներին: Հաշվառման քարտերը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին համապատասխանեցվում ու տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններ են վերադարձվում 3-օրյա ժամկետում:

(17-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:

(18-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(19-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից` ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը:

(20-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):

(20.1-ին կետը լրաց. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

21. Սույն կարգի 20-րդ կետի պահանջների խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:

22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

(22-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

23. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անձնական տվյալների տարբերություններ ու կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անձնական տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման: Եթե հարցում իրականացնողն ստուգման արդյունքում պարզում է, որ կենտրոնացված հաշվառման քարտադարանում իր կողմից ստուգվող անձի վերաբերյալ տվյալներում առկա են անճշտություններ, ապա դրա մասին գրավոր տեղեկացնում է կենտրոնացված հաշվառման քարտադարանին` ներկայացնելով տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

(23-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

24. Եթե կենտրոնացված հաշվառման քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրի դարձերեսին դրոշմվում է «Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման քարտադարանում չկան» նախադասությամբ և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են տեղեկությունը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը` տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:

(24-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(24.1-ին կետը լրաց. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

25. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում ստացվող հարցումներին պատասխան է տրվում 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(25-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

26. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում առկա իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

27. Սույն կարգի 23-րդ և 26-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա անձի վերաբերյալ տվյալներում մեկօրյա ժամկետում կատարվում են համապատասխան ուղղումներ:

(27-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

28. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:

29. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ

.__________. .____________________.  ._______.  ._____________________.

|ԱԶԳԱՆՈՒՆԸ | |                    |  |ԱՆՈՒՆԸ |  |                     |

.__________. .____________________.  ._______.  ._____________________.

.__________. .____________________.  .________________.  .____________.

|ՀԱՅՐԱՆՈՒՆԸ| |                    |  |ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ,    |  |            |

.__________. .____________________.  |ՏԱՐԵԹԻՎԸ        |  |            |

.________________.  .____________.

.___________. ._______________________________________________________.

|ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | |                                                       |

.___________. ._______________________________________________________.

._____________. ._____________________________________________________.

|ԲՆԱԿՈՒԹՅԱՆ   | |                                                     |

|ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ | |                                                     |

._____________. ._____________________________________________________.

._____________. .________________.  .__________________. .____________.

|ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ| |                |  | ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ | |            |

|ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ  | |                |  |                  | |            |

._____________. .________________.  .__________________. .____________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

._________________________________________________________. ._________.

|ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀՈԴՎԱԾԸ| |         |

._________________________________________________________. ._________.

._______________. .___________________________________________________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ   | |                                                   |

|ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ| |                                                   |

._______________. .___________________________________________________.

 

(քարտի դարձերեսը)

.____________. .________.  ._____________________________. .__________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ| |        |  |ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ    | |          |

|ՕՐԸ, ԱՄԻՍԸ, | |        |  |ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ          | |          |

|ՏԱՐԵԹԻՎԸ    | |        |  |ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ | |          |

.____________. .________.  ._____________________________. .__________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ

._____________. ._________________________________________.  .________.

|ՎԱՐՉԱԿԱՆ     | |նախազգուշացում - 1, տուգանք - 2, գործիք  |  |        |

|ՏՈՒՅԺԻ       | |կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի |  |_______ |

|ՏԵՍԱԿԸ       | |հատուցմամբ վերցնում - 3, գործիք կամ      |  |Տուգանքի|

|             | |անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի     |  |չափը    |

|             | |բռնագրավում - 4, տրված հատուկ իրավունքից |  |(դրամ)  |

|             | |զրկում - 5, այլ վարչական տույժ - 6       |  |_______ |

._____________. ._________________________________________.  .________.

._____________. ._________________________________________.  .________.

|ՈՐՈՇՈՒՄ      | |դատարան - 1, տեղական ինքնակառավարման     |  |        |

|ԸՆԴՈՒՆՈՂ     | |մարմին - 2, ոստիկանության մարմին - 3,    |  |        |

|ՄԱՐՄՆԻ       | |պետական այլ մարմիններ - 4                |  |        |

|ԱՆՎԱՆՈՒՄԸ    | |                                         |  |        |

._____________. ._________________________________________.  .________.

._____________. ._________________________________________.  .________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ| |ճանապարհային ոստիկանություն - 1,         |  |        |

|ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ  | |Միագրացայի և  քաղաքացիության ծառայութ. -2|  |        |

|ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ| |հետաքննչական ծառայություն - 3, քրեական   |  |        |

|ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  | |հետախուզության ծառայություն - 4,         |  |        |

|ԿԱՄ ԱՅԼ      | |պրոֆիլակտիկայի ծառայություն կամ          |  |        |

|ՊԵՏԱԿԱՆ        |համայնքային ոստիկանության                |  |        |

|ՄԱՐՄՆԻ       | |ծառայություն - 5, պարեկապահակետային      |  |        |

|ԱՆՎԱՆՈՒՄԸ    | |ծառայություն - 6, այլ ծառայություն - 7   |  |        |

|             | |սահմանապահ զորքեր - 8                    |  |        |

._____________. ._________________________________________.  .________.

.________________________________________. ._______________.

|ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ| |               |

.________________________________________. ._______________.

 

_________________________________________

           (ստորաբաժանման անվանումը)

 

Կատարող ________________ __________________ _________________

                      (պաշտոնը)    (ստորագրությունը)    (ազգանունը)

 

Պետ ____________________ __________________ _________________

                  (կոչումը)        (ստորագրությունը)    (ազգանունը)

 

____ ____________ 20 թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Ազգանունը ________________________________________________________

2. Անունը, հայրանունը _______________________________________________

3. Ծնվել է _______________________ 20  թ.

4. Ծննդավայրը _______________________________________________________

5. Հասցեն ___________________________________________________________

6. Իրավախախտման ամսաթիվը (հայտնի լինելու դեպքում) _____________

 

Հարցում կատարող __________________ __________________ _______________

                         (պաշտոնը)      (ստորագրությունը)   (ազգանունը)

 

_____________________________________________________________________

                        (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ __________________ ____________________ ____________________

            (կոչումը)        (ստորագրությունը)         (ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(Չափսը` 145 x 205)

 

Պահանջագրի դարձերեսը

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

(3-րդ հավելվածը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ

 

.___________________________________________________________.

|            ՀՀ Ներքին գործերի նախարարության                |

|            ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն              |

|                                                           |

|  Նշեց ____________________  ____________________________  |

|        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)        |

|                                                           |

|        _____  ___________ 20   թ.                         |

|    _____________________________________________________  |

|                                                           |

.___________________________________________________________.

 

(Չափսը 55 x 30)

 

(4-րդ հավելվածը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ

 

.___________________________________________________________.

|            ՀՀ Ներքին գործերի նախարարության                |

|            ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն              |

|                                                           |

|      Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման       |

|                     քարտադարանում չկան                    |

|       ____________________  ____________________________  |

|        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)        |

|                                                           |

|        _____  ___________ 20   թ.                         |

|    _____________________________________________________  |

|                                                           |

.___________________________________________________________.

 

(Չափսը 55 x 30)

 

(5-րդ հավելվածը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն, 14.09.2023 թիվ 1578-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2008
N 292-Ն
Որոշում