Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇ ...

 

07.09.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2020 թվականի N 444-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի`

1. Սահմանել փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. հուլիսի 28

N 444-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի պահանջները և նշված պայմանները`

1) բժշկական հանձնաժողովի կողմից շարային ծառայության պիտանիության ճանաչում.

2) զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի առկայություն` շարային ծառայության մասին ռազմական բժշկական հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված պայմանները բավարարելու դեպքում քաղաքացին պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

(3-րդ կետը փոփ. 05.09.2023 թիվ 617-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Փոխվարչապետ
28.07.2020
N 444-Ն
Որոշում