19.07.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2019 թվականի թիվ 01-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 07.07.2023 թիվ 07-Ն որոշում)
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 07.07.2023 թիվ 07-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները» Ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 148-Ն և թիվ 149-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 36-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 07.07.2023 թիվ 07-Ն որոշում)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հունվարի 25-ի
թիվ 01-Ն որոշման
(նկար)
Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները
հեկտար
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Ցանքեր (ներառյալ |որից` վարձակալված և |
|անվանումը |ծածկա- |վարձակալված և (կամ) |(կամ) անհատույց |
| |գիրը |անհատույց օգտագործվող|օգտագործվող հողերում|
| | |հողերում), ընդամենը | |
|_________________|________|_____________________|____________________|
| Ա | Բ | 1 | 2 |
|_________________|________|_____________________|____________________|
|Ցանվել է |100 | | |
|աշնանացան, | | | |
|ընդամենը | | | |
|(100.1+100.2), | | | |
|այդ թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|հացահատիկային |100.1 | | |
|մշակաբույսեր | | | |
|(100.1.1+... | | | |
|+100.1.4), | | | |
|դրանից` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ցորեն |100.1.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|տարեկան |100.1.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|գարի |100.1.3 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ հացահատիկային|100.1.4 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ աշնանացան |100.2 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Լրիվ ոչնչացել է |105 | | |
|մինչև գարնանացան| | | |
|մշակաբույսերի | | | |
|ցանքի ավարտը | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Աշնանացան, |110 | | |
|պահպանված | | | |
|գարնանացանի | | | |
|վերջում, ընդամենը| | | |
|(110.1+110.2), | | | |
|այդ թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|հացահատիկային |110.1 | | |
|մշակաբույսեր | | | |
|(110.1.1+... | | | |
|+110.1.4), | | | |
|դրանից` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ցորեն |110.1.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|տարեկան |110.1.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|գարի |110.1.3 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ հացահատիկային|110.1.4 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ աշնանացան |110.2 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Գարնանացան |115 | | |
|հացահատիկային և | | | |
|հատիկաընդեղենային| | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(120+125) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Գարնանացան |120 | | |
|հացահատիկային | | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(120.1+... | | | |
|+120.7), այդ | | | |
|թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ցորեն |120.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|տարեկան |120.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|գարի |120.3 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|վարսակ |120.4 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|եգիպտացորենի |120.5 | | |
|հատիկի համար | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|հաճար |120.6 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ հացահատիկային|120.7 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Հատիկաընդեղենային|125 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(125.1+... | | | |
|+125.5), այդ | | | |
|թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ոլոռ |125.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|լոբի |125.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սիսեռ |125.3 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ոսպ |125.4 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ |125.5 | | |
|հատիկաընդեղենային| | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Հացահատիկային և |130 | | |
|հատիկաընդեղենային| | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(110.1+115) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Տեխնիկական |135 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(135.1+...135.5),| | | |
|այդ թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ծխախոտ |135.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|կտավատ |135.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|արևածաղիկ |135.3 | | |
|(յուղատու և | | | |
|հրուշակեղենի) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|շաքարի ճակնդեղ |135.4 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ տեխնիկական |135.5 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Կարտոֆիլ |140 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Բոստանային |145 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(145.1+... | | | |
|+145.4), այդ | | | |
|թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ձմերուկ |145.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սեխ |145.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ բոստանային |145.3 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սերմադաշտեր |145.4 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Բանջարանոցային |150 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(150.1+... | | | |
|+150.13), այդ | | | |
|թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|կաղամբ, որից` |150.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ծաղկակաղամբ |150.1.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|վարունգ |150.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|լոլիկ |150.3 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սմբուկ (բադրիջան)|150.4 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|տաքդեղ (բիբար) |150.5 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սեղանի ճակնդեղ |150.6 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|գազար |150.7 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սոխ |150.8 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սխտոր |150.9 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|կանաչ ոլոռ |150.10 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|կանաչ լոբի |150.11 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ |150.12 | | |
|բանջարանոցային | | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|սերմադաշտեր |150.13 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Բանջարաբոստանային|155 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(145+150) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Ընթացիկ տարում |160 | | |
|ցանված կերային | | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(160.1+... | | | |
|+160.6), այդ | | | |
|թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|կերի |160.1 | | |
|արմատապտուղներ` | | | |
|ներառյալ շաքարի | | | |
|ճակնդեղ | | | |
|անասնակերի համար | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ցանքեր սիլոսի |160.2 | | |
|համար (առանց | | | |
|եգիպտացորենի) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|եգիպտացորեն |160.3 | | |
|սիլոսի և կանաչ | | | |
|կերի համար | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|միամյա խոտեր |160.4 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|բազմամյա խոտեր |160.5 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ կերային |160.6 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Գարնանացան, |165 | | |
|ընդամենը | | | |
|(115+135+140+155+| | | |
|160) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Բազմամյա խոտերի |170 | | |
|անցյալ տարիների | | | |
|ցանք, ընդամենը | | | |
|(170.1+170.2+ | | | |
|170.3), այդ | | | |
|թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|առվույտ |170.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|կորնգան |170.2 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ բազմամյա |170.3 | | |
|խոտեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Կերային |175 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(160+170) | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Թելատու |180 | | |
|մշակաբույսեր, | | | |
|ընդամենը | | | |
|(180.1+180.2), | | | |
|այդ թվում` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|բամբակ |180.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|այլ թելատու |180.2 | | |
|մշակաբույսեր | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Ցանքային |185 | | |
|տարածություն, | | | |
|ընդամենը հաշվետու| | | |
|տարվա բերքի տակ | | | |
|(110+165+170+ | | | |
|180), որից` | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|ցանված է պտղատու |185.1 | | |
|այգիների և | | | |
|խաղողի այգիների | | | |
|միջշարքային | | | |
|տարածություն- | | | |
|ներում | | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Կատարված է |190 | | |
|ենթացանք, դրանից`| | | |
|_________________|________|_____________________|____________________|
|բազմամյա խոտերի |190.1 | | |
|_________________|________|_____________________|____________________|
|Կատարվել է |195 | | |
|գարնանացան (165 | | | |
|ծածկագիր) | | | |
|ոչնչացած | | | |
|աշնանացանի վրա, | | | |
|ընդամենը | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար/ Անհատ ձեռնարկատեր`____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` ____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_______ «____________20_____թ.
(1-ին հավելվածը խմբ. 07.07.2023 թիվ 07-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հունվարի 25-ի
թիվ 01-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության ցուցանիշները (հաշվետու տարվա բերքի տակ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները) լրացվում են հաշվետու տարվա հունիսի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից:
7. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները` գյուղատնտեսական նշանակության հողերի` վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում, և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններն են հաշվետու ժամանակահատվածում:
8. Վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողեր` այն հողերն են, որոնք օգտագործվում են վճարովի և (կամ) անվճար հիմունքներով:
9. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Ցանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված, ներառյալ ձմռան ընթացքում լրիվ կամ մասամբ ոչնչացած, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
11. «Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են: Դրանք կարող են վերացանվել գարնանացան մշակաբույսերով կամ չվերացանվել:
12. Գարնանացանի վերջում պահպանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված և մինչև ընթացիկ տարվա գարնանացանի ավարտը պահպանված, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
13. Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
14. Տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի), շաքարի ճակնդեղ և այլ տեխնիկական մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
15. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
16. Բոստանային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ բոստանային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
17. Բանջարանոցային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ բանջարանոցային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
18. Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, բազմամյա խոտեր և այլ կերային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
19. «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի գարնանը ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
20. Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են անցյալ տարիներում ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի (առվույտ, կորնգան և այլ բազմամյա խոտեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
21. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի և անցյալ տարիներին ցանված բազմամյա խոտերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
22. Թելատու մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի թելատու մշակաբույսերի (բամբակ և այլ թելատու մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
23. «Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են գարնանացանի վերջում պահպանված աշնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, անցյալ տարիներին ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի և թելատու մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:
24. «Ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի ընդամենը հանրագումարները:
25. «Կատարված է ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են ենթացանք:
26. «Բազմամյա խոտերի ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ենթացանք կատարված տարածությունից (190 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են բազմամյա խոտերի ենթացանք:
(2-րդ հավելվածը խմբ. 07.07.2023 թիվ 07-Ն որոշում)