Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ Ա ...

 

01.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թվականի թիվ 73-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփոխվել է 01.01.2024 թվականից` 07.07.2023 թիվ 09-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 48-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 73-Ն որոշման

 

(նկար)

 

Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի   |Չափ- |Հաշ-|

|                                                  |ծածկա- |ման  |վե- |

|                                                  |գիրը   |միա- |տու |

|                                                  |       |վորը |ամիս|

|__________________________________________________|_______|_____|____|

|                               Ա                  |  Բ    |  Գ  | 1  |

|__________________________________________________|_______|_____|____|

|Հնձվել է հացահատիկային և  հատիկաընդեղենային մշակա-|100    |հեկ- |    |

|բույսերի ցանքային տարածություն, ընդամենը          |       |տար  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|Արտադրվել է`                                      |105    |ցենտ-|    |

|հացահատիկ և  հատիկաընդեղեն                        |       |ներ  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|կարտոֆիլ                                          |110    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|բանջարանոցային մշակաբույսեր                       |115    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|բոստանային մշակաբույսեր                           |120    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|պտուղ և  հատապտուղ                                |125    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|խաղող                                             |130    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)          |135    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|ծաղիկ                                             |140    |հատ  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|կերի արմատապտուղներ                               |145    |ցենտ-|    |

|                                                  |       |ներ  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|եգիպտացորեն սիլոսի և  կանաչ կերի համար            |150    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|ծխախոտ (հաշվարկային` չոր քաշով)                   |155    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|շաքարի ճակնդեղ                                    |160    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|Կուտակվել է`                                      |165    |-»-  |    |

|բազմամյա խոտ (ցանովի և  բնական)                   |       |     |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|միամյա խոտ                                        |170    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|ծղոտ                                              |175    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|Հավաքվել են վայրաճ պտուղներ և  հատապտուղներ       |180    |-»-  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|Ցանվել է աշնանացան, ընդամենը, որից`               |185    |հեկ- |    |

|                                                  |       |տար  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|հացահատիկային մշակաբույսեր                        |185.1  |հեկ- |    |

|                                                  |       |տար  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|կերային մշակաբույսեր                              |185.2  |հեկ- |    |

|                                                  |       |տար  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|բանջարանոցային մշակաբույսեր, դրանից`              |185.3  |հեկ- |    |

|                                                  |       |տար  |    |

|__________________________________________________|_______|_____|____|

|սխտոր                                             |185.3.1|հեկ- |    |

|                                                  |       |տար  |    |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` _________________  ________________

(Ազգանուն, անուն)  (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`      _________________   ________________

                                 (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)

 

«__ «______ ____20___թ.

 

(1-ին հավելվածը խմբագրվել է 01.01.2024 թվականից` 07.07.2023 թիվ 09-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 73-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ` հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Բազմամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:

8. Միամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:

9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

10. «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:

11. Ծղոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդն այս ցուցանիշում չի ներառվում:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը:

13. Հաշվետվության «Արտադրվել է» մասում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը): Ծխախոտի համախառն բերքը լրացվում է հաշվարկային` չոր քաշով:

14. Հաշվետվության «Կուտակվել է» մասում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:

15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:

16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և բանջարանոցային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Մյուս տողերում` ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում` հաջորդ տարվա բերքի տակ աշնանը ցանված տվյալ մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 

(2-րդ հավելվածը խմբագրվել է 01.01.2024 թվականից` 07.07.2023 թիվ 09-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.2018
N 73-Ն
Որոշում