010.0408.020802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հոկտեմբերի 2001 թվական, ՀՕ-226, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի վեցերորդ մասից հանել «քաղաքացիական» բառը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
2 օգոստոսի 2002 թ.
ՀՕ-408-Ն