030.1132.080702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը`
հրամանագրի II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. Սահմանել նաև, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
2. Արտակարգ իրավիճակների վարչություն
3. Մաքսային պետական կոմիտե
4. Միգրացիայի և փախստականների վարչություն
5. Ջրային տնտեսության պետական կոմիտե
6. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն
7. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 1-ամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող անհրաժեշտ որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
8 հուլիսի 2002 թ.
ՆՀ-1132-Ն