ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2020 թվականի N 1594-Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1594-Ն որոշման
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
1. Սույն կարգով սահմանվում է «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի և ձևաչափի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Մաքսային վերադաս մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունը` համաձայն ձևի, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքներ և դրանց արտադրության համար անհրաժեշտ հումք ներմուծող կազմակերպությունների կողմից, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ներմուծման նվազագույն ծավալները գերազանցող ապրանքային խմբաքանակի ներմուծումից հետո, տասն աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է այդ կազմակերպություններին այն մասին, որ վերջիններս հաջորդ հաշվետու ժամանակահատվածում հանդիսանալու են ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում իրականացնող կազմակերպություններ:
(3-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 43-Ն որոշում)
4. Ներմուծվող նյութական արժեքների անվանացանկը մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տեղեկատվության մեջ շարադրվում է ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերի`
._____________________________________________________________________.
|Նյութական արժեքի անվանումը |Նյութական արժեքի ծածկագիրն ըստ |
|(նյութական արժեքի անվանումն ըստ |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|ԵԱՏՄ | |
|Արտաքին տնտեսական գործունեության | |
|ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ | |
|ԱԱ) | |
|_________________________________|___________________________________|
| 1 | 2 |
|_________________________________|___________________________________|
|Ավտոմոբիլային շարժիչային բենզին | 2710 12 411 0, |
|կամ այլ շարժիչային բենզին | 2712 12 412 0, |
|(նավթամթերքի թեթև թորվածքներ և | 2710 12 413 0, |
|նյութեր` շարժիչային բենզիններ | 2710 12 450 0, |
|տարբեր օկտանային թվերով) | 2710 12 490 0, |
| | 2710 12 510 0, |
| | 2710 12 590 0 |
|_________________________________|___________________________________|
|Դիզելային վառելիք | 2710 19 421 0, |
|(նավթամթերքի ծանր թորվածքներ` | 2710 19 422 0, |
|գազայուղեր ծծմբի 0,05% զանգվա- | 2710 19 423 0, |
|ծային բաժնից ոչ ավելի | 2710 19 424 0, |
|պարունակությամբ) | 2710 19 425 0 |
|_________________________________|___________________________________|
|Ցորեն |1001 |
|(ցորեն և մեսլին (ցորենի և |(բացառությամբ 1001110000, 100191) |
|աշորայի խառնուրդ) | |
|_________________________________|___________________________________|
|Շաքար և դրա արտադրության համար |1701 |
|անհրաժեշտ հումք (եղեգնաշաքար կամ | |
|ճակնդեղի շաքար և քիմիապես մաքուր| |
|բուսաշաքար` պինդ վիճակում) | |
|_________________________________|___________________________________|
|Բուսական յուղ և դրա արտադրության|1507 10 900, |
|համար անհրաժեշտ հումք (սոյայի, |1507 90 900, |
|արմավենու, արևածաղկի, քրքումի և |1511 (բացառությամբ 1511 10 100 0, |
|բամբակի յուղ ու դրանց զտամասեր` |1511 90 910 0), |
|ռաֆինացված կամ չռաֆինացված) |1512 (բացառությամբ |
| |1512 11 100 0, 1512 19 100 0, |
| |1512 21 100 0, 1512 29 100 0) |
._____________________________________________________________________.
(4-րդ կետը փոփ. 12.01.2023 թիվ 43-Ն որոշում)
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
__________________________________________ ընթացքում ՀՀ ներմուծված
(հաշվետու ժամանակահատված)
_________________________________________________ ծավալների վերաբերյալ
(ռազմավարական պաշարում ամբարվող նյութական արժեքի
անվանումը)
._____________________________________________________________________.
|NN |Ներմուծող |Ներմուծված նյութական |Քանակը |Ծանոթություն|
|ը/կ |կազմակերպության |արժեքի ԱՏԳ ԱԱ-ի |(տոննա) | |
| |անվանումը |ծածկագրերը | | |
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
|_____|_________________|______________________|_________|____________|
._____________________________________________________________________.
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ---------------------------------------------------
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2020 թվական: