ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 79-Ն
i
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 183-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել` «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել` «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 183-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 22.12.2022 թիվ 13-Ն որոշում)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 79-Ն որոշման
Բաժին 1. Ավարտված ֆիլմեր
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի|Տողի |Ընդա-|այդ թվում`|Ընդհանուր |Համատեղ արտադրության |
|անվանումը|ծածկա-|մենը |համատեղ |արտադրական|դեպքում մասնակիցների |
| |գիրը | | |ծախսեր |ներդրումը %-ով |
| | | | |արտադրու- |____________________________|
| | | | |թյան |ընդամենը |այդ թվում` |
| | | | |սկզբից, | |օտարերկրյա |
| | | | |հազար | |մասնակցու- |
| | | | |դրամ | |թյունը |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
| Ա | Բ |1 |2 |3 |4 |5 |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|Ընդամենը |100 | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|այդ |100.1 | | | | | |
|թվում` | | | | | | |
|խաղարկա- | | | | | | |
|յին | | | | | | |
|լիամետրաժ| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|խաղարկա- |100.2 | | | | | |
|յին | | | | | | |
|կարճա- | | | | | | |
|մետրաժ | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|փաստա- |100.3 | | | | | |
|վավերա- | | | | | | |
|գրական | | | | | | |
|լիամետրաժ| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|փաստա- |100.4 | | | | | |
|վավերա- | | | | | | |
|գրական | | | | | | |
|կարճա- | | | | | | |
|մետրաժ | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|անիմացիոն|100.5 | | | | | |
|լիամետրաժ| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|անիմացիոն|100.6 | | | | | |
|կարճա- | | | | | | |
|մետրաժ | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|գիտահան- |100.7 | | | | | |
|րամատչելի| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|փորձարա- |100.8 | | | | | |
|րական | | | | | | |
|(էքսպերի-| | | | | | |
|մենտալ) | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|կինոտարե-|100.9 | | | | | |
|գրություն| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|այլ |100.10| | | | | |
|արտադրանք| | | | | | |
|և ծառա- | | | | | | |
|յություն | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 2. Անավարտ ֆիլմեր
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի|Տողի |Ընդա-|այդ թվում`|Ընդհանուր |Համատեղ արտադրության |
|անվանումը|ծածկա-|մենը |համատեղ |արտադրական|դեպքում մասնակիցների |
| |գիրը | | |ծախսեր |ներդրումը %-ով |
| | | | |արտադրու- |____________________________|
| | | | |թյան |ընդամենը |այդ թվում` |
| | | | |սկզբից, | |օտարերկրյա |
| | | | |հազար | |մասնակցու- |
| | | | |դրամ | |թյունը |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
| Ա | Բ |1 |2 |3 |4 |5 |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|Ընդամենը |200 | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|այդ |200.1 | | | | | |
|թվում` | | | | | | |
|խաղարկա- | | | | | | |
|յին | | | | | | |
|լիամետրաժ| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|խաղարկա- |200.2 | | | | | |
|յին | | | | | | |
|կարճա- | | | | | | |
|մետրաժ | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|փաստա- |200.3 | | | | | |
|վավերա- | | | | | | |
|գրական | | | | | | |
|լիամետրաժ| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|փաստա- |200.4 | | | | | |
|վավերա- | | | | | | |
|գրական | | | | | | |
|կարճա- | | | | | | |
|մետրաժ | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|անիմացիոն|200.5 | | | | | |
|լիամետրաժ| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|անիմացիոն|200.6 | | | | | |
|կարճա- | | | | | | |
|մետրաժ | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|գիտահան- |200.7 | | | | | |
|րամատչելի| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|փորձարա- |200.8 | | | | | |
|րական | | | | | | |
|(էքսպերի-| | | | | | |
|մենտալ) | | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|կինոտարե-|200.9 | | | | | |
|գրություն| | | | | | |
|_________|______|_____|__________|__________|_____________|______________|
|այլ |200.10| | | | | |
|արտադրանք| | | | | | |
|և ծառա- | | | | | | |
|յություն | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 3. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը հազար դրամ
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի ծածկագիրը |Ընդամենը հաշվետու տարում|
|________________________________|_______________|________________________|
|Ա |Բ |1 |
|________________________________|_______________|________________________|
|Ֆինանսական միջոցների |300 | |
|առկայությունը, ընդամենը | | |
|________________________________|_______________|________________________|
|որից` մնացորդը տարեսկզբին |300.1 | |
|________________________________|_______________|________________________|
|Ընթացիկ տարվա մուտքեր, ընդամենը |310 | |
|________________________________|_______________|________________________|
|այդ թվում` բյուջեից (պետական և |310.1 | |
|համայնքային) | | |
|________________________________|_______________|________________________|
|բնակչությանը մատուցվող |310.2 | |
|ծառայություններից | | |
|________________________________|_______________|________________________|
|նվիրատվությունից |310.3 | |
|________________________________|_______________|________________________|
|վարձակալությունից |310.4 | |
|________________________________|_______________|________________________|
|այլ մուտքեր |310.5 | |
|________________________________|_______________|________________________|
|Ֆինանսական ծախսեր, ընդամենը |320 | |
|________________________________|_______________|________________________|
|այդ թվում` նյութական ծախսեր |320.1 | |
|________________________________|_______________|________________________|
|ոչ նյութական ծառայությունների |320.2 | |
|վճարումներ | | |
|________________________________|_______________|________________________|
|գործուղման ծախսեր |320.3 | |
|________________________________|_______________|________________________|
|աշխատավարձ և դրան հավասարեցված |320.4 | |
|վճարումներ | | |
|________________________________|_______________|________________________|
|հիմնավերանորոգման, |320.5 | |
|սարքավորումների և գույքի ձեռք | | |
|բերման ծախսեր | | |
|________________________________|_______________|________________________|
|այլ ծախսեր |320.6 | |
|________________________________|_______________|________________________|
|Ֆինանսական միջոցների մնացորդը |330 | |
|տարեվերջին | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար` ____________________ _____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր
հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)` ____________________ _____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _» ______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 79-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնող կինոարտադրող կազմակերպությունները (այսուհետ` ռեսպոնդենտներ) այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԱՎԱՐՏՎԱԾ ՖԻԼՄԵՐ
6. «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որը «100.1»-»100.10» ծածկագրերով տողերի հանրագումարն է, որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):
7. «100» ծածկագրով տողի սյունակում 3-ում լրացվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
8. «100» ծածկագրով տողի սյունակում 4-ում լրացվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը («100» ծածկագրով տողի սյունակում 5-ում):
3. ԱՆԱՎԱՐՏ ՖԻԼՄԵՐ
9. «200» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում անավարտ ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որը «200.1»-»200.10» ծածկագրով տողերի հանրագումարն է, որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):
10. Սյունակում 3-ում լրացվում են ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
11. Սյունակում 4-ում լրացվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 5-ում):
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
13. «300» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցների առկայությունը:
14. «300.1» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են «310»-»310.5» ծածկագրերով տողերում:
16. «320» ծածկագրով տողում լրացվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր»` «320.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»` «320.2» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր»` «320.3» ծածկագրով տողում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ»` «320.4» ծածկագրով տողում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) «320.5» ծածկագրով տողում լրացվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 16-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է «320.6» ծածկագրով տողում:
17. «330» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: