040.1515.231208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մասին ծանուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1515-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդային հավելումների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի (այսուհետ` վտանգավոր արտադրանք) մասին ծանուցման ընթացակարգը:
2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում վտանգավոր արտադրանք տնօրինող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) և պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
3. Տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում արտադրանքի վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ դրա մասին տեղեկացվելուց հետո կապի ցանկացած միջոցով անհապաղ և սույն կարգով սահմանված ձևով` 24 ժամվա ընթացքում ծանուցում է տվյալ արտադրանքի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:
4. Տնտեսավարող սուբյեկտը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի հետագա իրացումը կանխելու նպատակով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցներ:
5. Լիազոր մարմինը ծանուցում ուղարկած տնտեսավարող սուբյեկտից կարող է պահանջել տվյալ արտադրանքին առնչվող այլ լրացուցիչ տեղեկատվություն:
6. Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի մասին տնտեսավարող սուբյեկտից ստացած տեղեկատվությունը` արտադրանքի լաբորատոր փորձարկման արդյունքում հաստատվելուց հետո 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին և այլ շահագրգիռ մարմինների:
Ձև
___________________________________________________________________
(լիազոր մարմնի, ծանուցվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
գտնվելու վայրը)
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
______ ____________ 200 թ.
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը _____________________
_____________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի անվանումը ______________________________________
_____________________________________________________________________
Արտադրանքի` վտանգավոր լինելու մասին տեղեկատվության աղբյուրը,
հայտնաբերման և (կամ) ստացման ճշգրիտ ժամանակը _______________________
_____________________________________________________________________
Արտադրող (ներմուծող) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ______
_____________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի փաթեթավորումը __________________________________
Վտանգավոր արտադրանքի պահման պայմանները ______________________________
_____________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի քանակը _________________________________________
Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի նույնականացման նշանը, համարը ________
_____________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի արտադրման ամսաթիվը և պիտանիության ժամկետը______
_____________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքն իրացվել է`______________________________________
_____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, արտահանվող երկիրը)
_____________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ___________________
(ստորագրությունը) (պաշտոնը)
____________________
(անունը, ազգանունը)